Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


«Ասում են՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի»․ վարձով բնակվող քաղաքացիները կանգնել են խնդրի առաջ

SOCIETY

Արտակարգ դրության պայմաններում վարձակալությամբ բնակվող քաղաքացիներից շատերը կանգնել են խնդրի առաջ․ ժամանակավորապես չեն աշխատում, իսկ տանտերերը պահանջում են վարձը վճարել կամ լքել տունը։ Հերմինե Մատինյանն ապրում է Երևանում՝ ուսանող դստեր հետ, վարձով։ Մինչ այժմ աշխատել է որպես խոհարար, սակայն աշխատավայրում գրանցված չի եղել։

Տան ամսավճարը կազմում է 60 հազար դրամ, վարձակալության պայմանագիր նույնպես չունի, իր խոսքով` մինչ այժմ պարտաճանաչ վճարել է, սակայն հիմա կանգնած է վարձակալած բնակարանը կորցնելու առջև․ «Տանտերը Սոչիից է, զանգել ասել է՝ ապրիլի վարձը կամ կվճարես, կամ ազատիր տունը, մարդ կուղարկեմ, կգան գազդ, լույսդ կանջատեն։ Ես մենակ եմ, օգնող չունեմ, աղջիկս ուսանող է, այս օրերին չեմ աշխատում, ինչպե՞ս եմ այդ գումարը տալու։

Ես երբեք այս պետությունից ոչինչ չեմ ուզել, բայց այսօր փաստի առաջ եմ կանգնել ու պետությունից ոչ մի օգնություն չկա»։ Վարձակալության պայմանագիր ունեցող քաղաքացիներին օրենքը որոշ չափով պաշտպանում է նման իրավիճակներից։ Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց քաղաքացիական գործերով փաստաբան Տաթևիկ Միրոյանը։ «Քաղաքացիական օրենսգրքով սահմանվում է, որ եթե անհաղթահարելի ուժի գործոնով պայմանավորված քաղաքացին չի կարողանում վճարել, որևէ տույժ, տուգանք չի սահմանվում։

Օրենքում, սակայն, նշվում է, որ սա չի ազատում վարձակալին պատասխանատվությունից, այսինքն՝ տույժ տուգանքներ չի կարող կիրառվել, պայմանագիրը չի խզվում, և պետք է այդ գումարը հետո վճարվի։ Իրավակիրառ պրակտիկայում մենք պայմանագրերում նշում ենք, որ եթե անհաղթահարելի ուժը տևում է 3 ամսից ավելի, կողմերից յուաքանչյուրը կարող է խզել պայմանագիրը»։ Փաստաբանը, սակայն, ընդգծեց, որ պայմանագիրը պետք է հաստատված լինի նոտարի կողմից, այլապես այն օրենքի ուժ չի կարող ունենալ։ «Պայմանագրերը լինում են տարբեր, կետերը կողմերը բանակցությունների միջոցով են կազմում։

Ու ըստ այդմ՝ եթե պայմանագրով սահմանված է ֆորսմաժորային իրավիճակը, խնդիրը լուծվում է ըստ պայմանագրի։ Եթե սահմանված չէ,  այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվում տվյալ պայմանագրով, կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ»։ Գաղտնիք չէ, սակայն, որ այսօր շատ քաղաքացիներ ոչ միայն նոտարի կողմից հաստատված, այլ առհասարակ որևէ պայմանագիր չեն կնքում  բնակարան վարձակալելիս։ Եվ ստեղծված   իրավիճակում նրանք բացարձակ խոցելի են։ Առանց նոտարի հաստատման պայմանագրերը բազմաթիվ են․ ասում է անշարժ գույքի գործակալ Արմեն Բաբայանը։

«Պայմանագրեր կնքում ենք, բայց մեծամասնությունը առանց նոտարի հաստատման է լինում, որովհետև տանտերերն էլ չեն ուզում պայմանագիր կնքել»,- նշեց գործակալը։ Կա՞ն արդյոք դեպքեր, երբ քաղաքացիները չեն կարողանում վճարել վարձավճարը ու ինչպես է խնդիրը լուծվում։ «Դեպքեր կան արդեն, մեծամասնություն չեն, բայց կան, մարդիկ չեն աշխատում։ Տանտերեր կան, մտնում են դրության մեջ, բայց դեպքեր էլ կան, որ գումարը ուզում են։ Մեր կնքած պայմանագրերով արտակարգ դրության վերաբերյալ կետ չկա»,- նշեց գործակալը։ 31-ամյա Հռիփսիմեն հենց այն քաղաքացիներից է, որ պայմանագիր է կնքել՝ առանց նոտարի հաստատման։

Միայնակ մայր է, Երևանի հյուրանոցներից մեկում է աշխատում ու բնակվում էր վարձով, սակայն օրեր առաջ ստիպված է եղել ազատել տունը, քանի որ այս օրերին չի աշխատում ու չի կարողացել վճարել տան վարձը։ «Տանտերն ասաց՝ կամ վարձը տուր, կամ դուրս արի։ Միայն առաջարկեց՝ 20 հազար դրամը հետաձգել, 60 հազարը հիմա տամ, 20-ը՝ հետո։ Խնդրեցի, ասացի, որ դեպոզիտ եմ տվել, գոնե դա հաշվի որպես այս ամսվա վարձ, մինչև աշխատեմ։ Չհամաձայնվեց, այդ դեպոզիտի գումարն էլ մնաց իրեն, դուրս եկա տանից»։

Հռիփսիմեն նշեց, որ տեղյակ է Կառավարության առաջարկած ծրագրից՝ հավանաբար կարող է օգտվել, բայց դրա համար պետք է դիմի ապրիլի 10-ից հետո, իսկ մինչ այդ փաստացի խնդրի առաջ է կանգնել։ Արդյոք կառավարությունը տեղյա՞կ է վարձակալությամբ ապրող քաղաքացիների խնդիրների մասին և ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։ Այս հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանից։

«Մենք վերջին օրերին օրական 300-400 դիմումից ավելի ենք ստանում, ըստ այդմ՝ չենք կարող ֆիլտրել, որը ինչի վերաբերյալ է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի վերացման տնտեսական հետևանքների վերացման որևէ ծրագիր չի վերաբերում վարձավճարներին։ Մենք այս պահին ունենք 5 սոցիալական ծրագիր, որի իրականացումը դրված է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա, դրանցից որևէ մեկը չի վերաբերում վարձավճարով ապրող քաղաքացիների վարձավճարի փոխհատուցմանը»,- նշեց խոսնակը։ Factor.am-ը խնդրի շուրջ կփորձի պարզաբանումներ ստանալ նաև գերատեսչական այլ մարմիններից։  

Անժելա Պողոսան


Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another