Երեւանի Շոպրոնի փողոցում «Opel Astra G»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած 3 ավտոմեքենաների
SOCIETYԱպրիլի 3-ին, ժամը 22:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Շոպրոնի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ա., ծնված 1998 թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանած «Opel Astra G», «Nissan Teana» և «Mustang» մակնիշների ավտոմեքենաներին:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



