Yerevan, 18.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19 վարակ… ստուգեք նշանները

LIFE
Առավել մանրամասն՝Այստեղ


Օքսֆորդի գիտնականները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր մարդկանց մեջ փոխանցվել առաջին պաշտոնական գրանցված դեպքերից ավելի քան մեկ ամիս առաջ: Որոշ ախտանիշներ կարող են վկայել, որ մարդն արդեն կրել է COVID-19 վարակ:

Այս մասին Արմենիա ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից են տեղեկացնում․


Ինչպես հաղորդում է MedikForum.ru, կորոնավիրուսի տիպիկ ախտանիշներն են` բարձր ջերմությունը (տաքություն եք զգում կրծքին կամ մեջքին դիպչելիս), հազը, որը կարող է լինել մեկ ժամվա ընթացքում և օրվա մեջ երեք և ավելի անգամ: Սակայն Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա) համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բացի այս ախտանիշներից, կորոնավիրուսի մասին կարող են վկայել նաև այլ նշաններ…

«Վարակիչ հիվանդությունների էվոլյուցիոն էկոլոգիա» Օքսֆորդյան խումբը  առաջադրեց այն վարկածը, որ մինչև COVID-19 վարակի մասին պաշտոնապես հայտարարվելը նոր կորոնավիրուսն արդեն որոշ ժամանակ տարածված է եղել մարդկանց մեջ: Այսպիսով, հետազոտողները համարում են, որ բրիտանական բնակչության մոտավորապես կեսը կարող է վարակված լինել վիրուսով, որոնց մեծ մասն այդ մասին նույնիսկ չի էլ կասկածում:

Գոյություն ունի հինգ նշան, որոնք կարող են վկայել այն մասին, որ Դուք արդեն վարակված եք եղել COVID-19-ով, ասում են մասնագետները:

Հոտառության կորուստ: Հարվարդի Բժշկական դպրոցի աշխատակիցները հայտնաբերել են, որ քթի որոշ բջիջներ պարունակում են սպիտակուցներ, որոնք թիրախ են կորոնավիրուսի համար. ամրանալով դրանց վրա՝ վիրուսը թափանցում է օրգանիզմ:  Տվյալ բջիջների վարակումը կարող է բերել հոտառության կորստի, գոյություն չունեցող հոտերի զգացողության:
Գիտնականները հայտարարել են, որ այս ախտանշանով մարդիկ «կարող են լինել թաքնված վիրուսակիրներ, որոնք նպաստում են COVID-19-ի արագ տարածմանը»:

 

Կոնյուկտիվիտ: Ակնաբույժների ամերիկյան ակադեմիան հաղորդել է, որ կորոնավիրուսը «կարող է բերել թեթև ֆոլիկուլյար կոնյուկտիվիտի առաջացման»: Այս դեպքում դիտվում է աչքերի արյունալեցում, այրոց, քոր, թարախի առաջացում, որը կպչում է թարթիչներին:  .

Լուծ: Ուհանում, որտեղ սկսվել է COVID-19 բռնկումը, 204 հիվանդի հետազոտումը ցույց տվեց, որ հիվանդների գրեթե կեսը (48,5%) հիվանդանոց դիմել է մարսողության խանգարումներով՝ որպես հիվանդության հիմնական ախտանիշ: Հիմնականում գանգատվել են լուծից:

Ցավ որովայնում: Բրիտանացի փորձագետները հաղորդում են, որ ներկայում երկրի հիվանդանոցներում դիտվում է COVID-19-ով այն հիվանդների քանակի ավելացում, որոնց մոտ ոչ այնքան շնչական խանգարումներ են դիտվում, որքան որովայնային (ավելի հստակ՝ ցավ որովայնում): Ըստ բժիշկների, դա կարող է թոքերի ստորին բլթերում թոքաբորբի հետևանք լինել:

Հոգնածություն: ԱՀԿ-ն հաստատում է, որ կորոնավիրուսային հիվանդության նշան կարող է լինել հիվանդի համար ոչ սովորական արտահայտված հոգնածությունը:

Փորձագետները կոչ են անում վերոնշյալ ախտանիշների դեպքում դադարեցնել շփումը շրջապատի հետ և չհայտնվել հասարակական վայրերում:

Ավելի վաղ MedikForum.ru պորտալը գրել է COVID-19 հիվանդության ժամանակ մարմնի առաջին և հաջորդող հատվածների վարակման ախտանիշների մասին:

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System