«Չորրորդ իշխանություն». Արարատի մարզպետը մարզի բոլոր բժիշկներին խիստ հրահանգել է «այո» ասել սահմանադրական հանրաքվեին
POLITICS««ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետ Ռուբեն Աբրահամյանը երեկ մարզպետարանում է հավաքել մարզի բոլոր բժիշկներին ու հիվանդանոցների տնօրեններին և խիստ հրահանգել, որ «այո» ասեն սահմանադրական հանրաքվեին։ Հակառակ պարագայում մարզպետն սպառնացել է, որ աշխատանքից կհեռացնի անհնազանդներին։ Երեկ փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց իրենից՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանից։
Մարզպետի բջջային հեռախոսին ուղղված մեր բոլոր զանգերը մնացին անպատասխան։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ երեկ մարզպետի առօրյան խիստ հագեցած էր։ Ժամը 19-00-ին, Մասիս քաղաքում նա հավաքել էր հարակից բոլոր գյուղերի գյաղապետներին և հրահանգում էր ակտիվորեն աշխատել «Այո»-ի օգտին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



