Վրաստանում կորոնավիրուսով վարակված նոր պացիենտը վերադարձել է Հայաստանից
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսով նոր վարակակիր պացիենտը «ներկրված» դեպք է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն:
Մասնավորապես, նրա խոսքով, վարակակիր անձը վերադարձել է Հայաստանից:
«Այսօր արձանագրվել է երկու նոր դեպք: Դրանցից մեկը «ներկրված» դեպք է, անձը վերադարձել է Հայաստանից: Նրա վիճակը դեռևս ծանր չէ: Արվում են լաբորատոր հետազոտություններ, ռադիոլոգիական հետազոտություններ և կգնահատվի նրա վիճակը»,- հայտարարել է Էզուգբաիան:
Վրաստանում այս պահի դրությամբ գրանցված է կորոնավիրուսի 117 հաստատված դեպք, նրանցից 23-ը ապաքինվել է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



