Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ)․ Կրա­կոց­ներ հա­մայնք­նե­րի ղե­կա­վար­նե­րի ուղ­ղու­թյամբ, այդ թվում՝ մահվան ելքով

SOCIETY

ՏՈՆԵՐ

Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելառուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1848- Խաչատուր Աբովյանը տանից դուրս է եկել և այլևս չի վերադարձել։ 

1888 -ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։ 

1896- ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը Նեմեսիս գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ 

1909 –ծնվել է քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։ 

1913 –ծնվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։ 

1921- բոլշևիկյան զորքերը վերագրավել են Երևանը։ 

1990- Հիմնադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ 

1999-Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրից։ 

2007- երեկոյան Երևան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա: Ղուկասյանը վիրավորվել է: 

2001-Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի, «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-1923 թվականներին սպանելով մեկ և կես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, որն ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը: 

2013- առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: 

2014-Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչել է Հայաստանի Սահմանադրությանը հակասող ։ 

2015-Կիպրոսը ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: 

2016- ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հայտնի է դարձել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։ 

2017-Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2018-Երևանի «Բուրգեր քինգ» արագ սննդի կենտրոնում պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 47- Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ՝ իր հաղթանակը որակելով «եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։ 

742- ծնվել է Ֆրանսիական Կայսրության հիմնադիր Կառլոս Մեծը։

1453- Մեհմեդ 2-րդը սկսել է Կոստանդնուպոլսի պաշարումը. քաղաքը գրավվել է մայիսի 29-ին։ 

1586 -ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։

1618 -ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին, որը Լուսնի առաջին քարտեզի ստեղծողն է։ 

1725 – ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։ 

1785 –վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։ 

1791 –վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։ 

1794 -ֆրանսիական Կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։ 

1801 -Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։ 

1805- ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։

 1840 –ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։ 

1872 -վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։ 

1912 - «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք ընթացել են գերազանց։ 

1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։ 

1958 -ԱՄՆ-ի Տեխասի նահանգի ՈւիչինտոՖոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որը զարգացրել է 450 կմ /ժամ արագություն։ 

1982- սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը, Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։ 

1996 -Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելառուս միության ստեղծման պայմանագիր։

 2005- վախճանվել է Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս 2-րդը։ 

2014 -Ավստրալիայի գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է, որ հնարավոր է մարդը իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris