Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես չպայքարել կոռուպցիայի դեմ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փորձը ​

SOCIETY

168.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գործում է 2019թ. նոյեմբերից՝ որպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի իրավահաջորդ։ Չնայած օրենքով Հանձնաժողովին տրված լայն լիազորություններին՝ Հանձնաժողովը համառորեն չի իրականացնում oրենքով սահմանված իր գործառույթները։ 

Այսպես:

1․​ Հանձնաժողովը չի ընդունում և չի հրապարակում հայտարարագրերը.​ ​«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր»։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականություններն ստանձնելուն և դադարեցնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում, իսկ տարեկան հայտարարագրերը ներկայացվում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մարտի 31-ը։

Հանձնաժողովը չի կատարում նշված օրենսդրական պահանջները: Թեև ՀՀ կառավարությունը 2020 թ.-ի հունվարի 30-ին հաստատեց հայտարարագրի օրինակելի ձևանմուշները, ԿԿՀ-ն չի ապահովում էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործարկումը, չի հավաքում հայտարարագրերը օրենքով նախատեսված ժամկետներում և չի հրապարակում դրանք: Փոխարենը, իրավիճակը «փրկելու» համար Հանձնաժողովը, իր կամայական որոշմամբ, առանց համապատասխան լիազորության, երկարացրել է պաշտոնի ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետը:

Միաժամանակ Հանձնաժողովը առաջարկել է ՀՀ արդարադատության նախարարությանը նախաձեռնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխություն, որով կերկարաձգվի 2019 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման ժամկետը։ Ստացվում է, որ Հանձնաժողովն անորոշ ժամանակով դադարել է վարել հայտարարագրերի ռեեստրը, որն անխափան գործում էր 2012 թվականից։ Դադարեցվել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի գործողությունը, որը 2014 թվականից ապահովում էր հայտարարագրերի հրապարակայնացումը: Ավելին, թեև ԿԿՀ-ի պնդմամբ՝ նոր ձևանշումի հիման վրա հայտարարագրերի լրացման և սպասարկման էլեկտրոնային համակարգը վերակառուցվել է՝ վարկային միջոցների հաշվին, սակայն այն փաստացի չի գործում։

Նշվածը ոչ միայն Հանձնաժողովի պարզ անգործություն է, ինչը ծնում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, այլ նաև իր մեջ ունի քաղաքական էլիտային հովանավորելու գործելաոճ։ ​

2․​ Հանձնաժողովը չի ընդունում հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները․ ​Օրենքի համաձայն՝ Հանձնաժողովը ընդունում է հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները (կանոնագիրքը)։ Սրան հակառակ, Հանձնաժողովն առ այսօր չի ընդունել հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները։ Այս անգործության հետևանքով հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց տրվել է յուրօրինակ «ինդուլգենցիա»՝ անարգել խախտել հանրային էթիկան՝ առանց պատասխանատվության ենթարկվելու մտավախության։ ​

3․ ​Հանձնաժողովն էթիկայի կանոնների խախտման վարույթներն իրականացնելիս խտրական և կամայական մոտեցում է ցուցաբերում տարբեր հանրային պաշտոնյաների նկատմամբ։ ​Այսպես, 2019թ. դեկտեմբերի 12-ին Հանձնաժողովը փաստաբան Վահագն Մնացականյանի 09․12․2019թ․-ի դիմումի հիման վրա կայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Կ. Կարապետյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին թիվ 07/2019 որոշումը։

Սրան հակառակ, Հանձնաժողովը, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի՝ 09․01․2020թ․-ի դիմումի հիման վրա մերժել է վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների առերևույթ խախտման դեպքի առթիվ՝ պատճառաբանելով, որ հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողի վարքագծի կանոնները ընդունված չեն: Հատկանշական է, որ վարքագծի կանոնների բացակայության պայմաններում Հանձնաժողովը «խիզախորեն» վարույթ է հարուցում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ, իսկ քաղաքական պաշտոնյայի դեպքում մերժում է վարույթի հարուցումը՝ այդ նույն կանոնների բացակայության հիմքով: ​

4․ ​Հանձնաժողովը չի հետևում անհամատեղելիության պահանջների պահպանմանը․ ​Օրենքը սահմանում է պետական և համայնքային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջներ, որի նպատակն է՝ բացառել իշխանության և բիզնեսի շահերի մեկտեղումը: ​2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը մի շարք լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա կայացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին որոշումը։ Թեև հաստատվել է, որ Հայկ Մարությանը հանդիսանում է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ բաժնետեր, սակայն իր եզրակացությամբ Հանձնաժողովը գտել է, որ բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ, քանի որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել և եկամուտ, շահույթ չեն ապահովել»։​ Մինչդեռ, «Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալու դեպքում հանրային պաշտոնյաները պարտավոր են մեկ ամսվա ընթացքում բաժնեմասը հանձնել կառավարման՝ անկախ այն հանգամանքից, թե առևտրային կազմակերպությունը նշված ժամանակահատվածում փաստացի գործունեություն ծավալո՞ւմ է, թե՞ ոչ, եկամուտ, շահույթ ստանո՞ւմ է, թե՞ ոչ:

Դա նշանակում է, որ անհամատեղելիության պահանջի՝ այսպես ասած, ձևական կամ բովանդակային իմաստներ գոյություն չունեն․ բաժնեմասը կառավարման չհանձնելն ինքնին հանգեցնում է անհամատեղելիության պահանջի խախտման։ Նշվածը փաստում է, որ Հանձնաժողովն անհամատեղելիության պահանջի պահպանմանը հետևելու իր գործառույթը խեղել է՝ պաշտոնատար անձանց «հաճոյանալու» կամ հովանավորելու համար։ ​

Այս իրողության պայմաններում տեղին է հիշատակել միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության անկախ ներկայացուցիչների ահազանգերը, ըստ որի՝ Հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության ընթացակարգը բացարձակապես քաղաքականացվել է, քանի որ վերացվել է պրոֆեսիոնալ թեկնածուներ ընտրելու նախկին մեխանիզմը։ Նոր կարգավորումներով Հանձնաժողովի անդամ կարող են լինել առավելապես քաղաքական իշխող ուժի համար ցանկալի անձինք, ինչը զրոյացնում է ԿԿՀ-ի անկախության երաշխիքները։ ​

Այսինքն, մի կողմից՝ Հանձնաժողովի ոչ պրոֆեսիոնալիզմը և անկազմակերպվածությունը, մյուս կողմից՝ նրա քաղաքականացված ու ազդեցությունների կրող լինելը հանգեցրել են նրան, որ Հանձնաժողովը չի իրականացնում իր գործառույթները՝ վերաճելով քաղաքական պաշտոնյաների խախտումներն արդարացնող և քողարկող գործիքի։ Ինչևէ, այս պայմաններում Հանձնաժողովն արդեն ստանձնել է դատավորների նկատմամբ վեթինգ իրականացնելու «սակրալ» հանձնառությունը…

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another