Հայկական կողմ անցնող ադրբեջանցի զինծառայողները մնացել են ականապատ գոտում
SOCIETYՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինծառայողների մոլորվելու փաստը հայկական կողմը չի բացառում, ինչը հետևում է Կարմիր խաչի երևանյան գրասենյակի միջնորդությունից:
«Այսօր ժամը 15:00-ին Կարմիր խաչի երևանյան գրասենյակը դիմել է ՀՀ ՊՆ-ը, երաշխիքներ տրամադրելու համար, որպեսզի Տավուշի մարզի Վազաշեն գյողի սահմանահատվածի դիմաց գտնվող ադրբեջանական ԶՈւ-երի մերձդիրքային հատվածից, դուրս բերվեն ականային հավանական վիրավորումներ ստացած երկու ադրբեջանցի զինծառայողների մարմինները: ՀՀ ՊՆ կողմից երաշխիքները տրամադրվել են անմիջապես, իսկ գործընթացները նման դեպքում Ադրբեջանական կողմին հայտնի են:
Հայտնում ենք, որ հայկական կողմում որևէ ադրբեջանական զինծառայող չի անցել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



