Թեմուրի ռուբին. Լենկթեմուրից մինչև մերօրյա շեյխ
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԱշխարհում հսկայական քանակությամբ թանկարժեք քարեր և զարդեր կան, որոնք հմայում են իրենց գեղեցկությամբ:
Դրանցից մեկն էլ հանրահայտ «Թեմուրի ռուբինն» է, որը հենց այդ անվամբ է հայտնի դարձել Եվրոպայի բնակիչներին: Արևել յան երկրներում այդ քարը կոչվել է «Հարգանքի տուրք աշխարհին»: Ինչպես և շատ այլ զարդեր, այդ քարը ևս ունի բազմաթիվ հետաքրքիր հանելուկային և խառնաշփոթ պատմություններ:
Օրինակ՝ ոչ բոլորը գիտեն, որ իրականում «Թեմուրի ռուբինը» ամենևին էլ ռուբին չէ, այլ հազվագյուտ շպինել միներալ, որն ընդամենը ռուբինի «բարեկամ» քար է հանդիսանում: 352 կարատանոց «Թեմուրի ռուբինը» մարդկությանը հայտնի ամենամեծ շպինելն է: Այդ քարը հնդկական արմատներ ունի: Քարի սկզբնական կոպիտ հղկումը նման է մ.թ.ա. 5-րդ դարի հնդիկ վարպետների աշխատանքի տեխնիկային:
Այդ քարը հանրաճանաչ է դարձել 19-րդ դարի կեսերին, երբ ևս երեք նման բավականին խոշոր քարերի հետ օգտագործվել է Վիկտորիա թագուհու համար վզնոց պատրաստելիս, որը «Արևել յան Հնդկաստան» ընկերության տնօրենները ցանկանում էին նվիրել նրան: Դա իրոք արքայական անձնավորությանը արժանի նվեր էր: «Թեմուրի ռուբինի» հետ միասին օգտագործվել է 34 - 94 կարատ քաշով ևս երեք շպինել:
Նման քարերն այնքան արժեքավոր, հազվադեպ ու յուրահատուկ են, որ դեռևս 1851 թվականին ընկերությունը որոշել է չմշակել դրանք և օգտագործել անմշակ ձևով: Այդ փաստի շնորհիվ է, որ ոսկերիչները հետագայում կարողացել են հաստատել, որ «Թեմուրի ռուբինը», որը համարվում էր կորած, գտնվում է այդ զարդի մեջ:
Դա հաստատվել է քարի վրա գրված նամակներով: Ժամանակին քարը պատկանել է արևել յան նվաճող Լենկթեմուրին: «Թեմուրի ռուբինը» նրանն է դարձել 1398 թվականին, երբ նա գրավել է Դելլին: 14-րդ դարում այդ քարը ապշեցրել է ամբողջ Ասիան և Միջին Արևելքը:
Թամերլանից հետո քարը եղել է պարսկական տարբեր դինաստիաների թագավորների սեփականությունը: Նրանցից ոմանք փորձել են իրենց անունը հավերժացնել այդ քարի վրա, ընդ որում, դա արել են նախորդ տերերի գրածները ջնջելու և նորը գրելու միջոցով: Հետագայում «Թեմուրի ռուբինն» ընկել է մոնղոլական Մեծ դինաստիայի կառավարիչների ձեռքը: Նրանցից մեկը, ըստ քարի վրայի արձանագրության, եղել է Թաջ Մահալի ստեղծողը՝ հայտնի Շահ-Ջեհանը:
Այնուհետև «Թեմուրի ռուբինն» ընկել է «Արևել յան Հնդկաստան» ընկերության զինվորների ձեռքը: Դա տեղի է ունեցել 1849 թվականին Լախորում: Ի դեպ, այդ ժամանակ քարը չի ճանաչվել: Այն երկար ժամանակ պահվել է Մեծ Բրիտանիայի գանձարանում մինչ այն պահը, երբ որոշել են նրանից զարդ պատրաստել թագուհու համար, և ոսկերիչները ճանաչել են այդ քարը: Նման կերպ ամբողջ ճշմարտությունը բացահայտվել է: Ըստ լուրերի, ներկայումս «Թեմուրի ռուբինը» գնել է Քուվեյթի Նասեր ալ-Սաբահ անունով շեյխը, և այն այլևս բրիտանական թագին չի պատկանում:




















































