Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Հնարավոր է՝ ստիպված լինենք մեծացնել արտաքին պարտքը

ANALYSIS

Համավարակը շարունակում է տարածվել՝ լուրջ հարված հասցնելով համաշխարհային տնտեսությանը։ Բազմաթիվ երկրներ այս պայմաններում ստիպված են գործի դնել իրենց պահուստները և ֆինանսական ներարկումներ կատարել տնտեսության մեջ, որպեսզի սոցիալ-տնտեսական դրությունը շատ չբարդանա։

Սակայն խնդիրն այստեղ ունեցած ռեսուրսների հարցն է։ Օրինակ՝ եվրոպական զարգացած երկրները և ԱՄՆ-ը հսկայական պահուստներ ունեն, որոնք հնարավորություն են տալու այդ երկրներին ինչ-որ չափով դիմակայել ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Կամ, օրինակ՝ Ռուսաստանը, թեև ռուբլու փոխարժեքի սրընթաց անկմանը, շարունակում է դեռևս կայուն պահել իրավիճակը, քանի որ, լինելով աշխարհի ամենամեծ տարածքն ունեցող պետությունը, ինքնաբավ է և տիրապետում է հսկայական ռեսուրսների։

Նույնը չի կարելի ասել Հայաստանի մասին։ Բացի այն, որ մեր երկիրը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական դիրքում և ամեն պահի Արցախում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա, Հայաստանի տնտեսությունը դեռևս չի հասել զարգացման բարձր մակարդակի և դիվերսիֆիկացվել։

Հայաստանի տնտեսական ռեսուրսները սակավ են, իսկ ֆինանսատնտեսական համակարգի սնման լրացուցիչ աղբյուրներից են մնում տրանսֆերտները, որի արդյունքում մեր տնտեսությունն ապահովվում է մեծ քանակությամբ տարադրամով։ Տրանսֆերտները արտերկիր՝ հիմնականում Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնած մեր համաքաղաքացիների միջոցով են ուղարկվում։ 

Սակայն ներկայիս իրավիճակում Հայաստանը զրկվելու է ոչ միայն տրանսֆերտների հոսքից, այլև լուրջ խնդիր է դառնալու այն հանգամանքը, որ մեր բազմաթիվ համաքաղաքացիներ, արտերկրում չունենալով աշխատանք, ստիպված են լինելու վերադառնալ Հայաստան։

Կառավարությունը հաստատել է մի քանի փաթեթ, որոնց հիմնական նպատակը քաղաքացիներին և տնտեսվարողներին աջակցության տրամադրումն է։ Եվ հատկանշական է, որ, բացի սոցիալական բաղադրիչից, աջակցության տրամադրումը հիմնականում վարկերի տեսքով է, որոնք տնտեսվարողները պետք է օգտագործեն, որպեսզի կարողանան կրկին ոտքի կանգնել։

Սակայն արտակարգ դրությունը դեռևս շարունակվում է, և կանխատեսվում է, որ տնտեսական գործունեության որոշ ուղղություններ ամիսներ շարունակ գտնվելու են կաթվածահար վիճակում, ուստի հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է տնտեսվարողները կարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները։ Նոր վարկերի տրամադրման հետ մեկտեղ դեռևս խնդրահարույց է հիմա գործող վարկերի մարման հարցը։ Դրա համար էլ որոշ մասնագետներ սկսել են խոսել այն մասին, որ անհրաժեշտություն է առաջանալու, որ կառավարությունը տնտեսվարողներին կրկնակի աջակցություն ցուցաբերի։

Բայց որտեղի՞ց կառավարությունը կարող է նոր միջոցներ հայթայթել, եթե եղած ռեսուրսները բավարար չեն։ Մնում է միայն դրսից վարկ վերցնելու տարբերակը։ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը արդեն հայտարարել են որոշակի փաթեթների մասին, որոնք ուղղելու են տնտեսական ճգնաժամի մեղմմանը։

Եվ, ամենայն հավանականությամբ, կառավարությունը կգնա արտաքին դոնորներից նոր վարկերի ներգրավման ճանապարհով, որպեսզի կանխի անցանկալի տնտեսական զարգացումները, սակայն դրա արդյունքում կավելանան առանց այդ էլ մեծ թիվ կազմող մեր արտաքին պարտքի ծավալները։

Ու զավեշտալին այն է, որ վարչապետ Փաշինյանը, որ ընդդիմադիր եղած ժամանակ բուռն քննադատության էր ենթարկում ցանկացած վարկային համաձայնագիր, ներկայումս ինքն է ընկնելու տարբեր միջազգային ֆինանսական կառույցների դռները, որպեսզի Հայաստանին շահավետ պայմաններով վարկեր տրամադրեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation