Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Խորքային խնդիրներ իշխանության ներսում

ANALYSIS

Քիչ չեն այն դեպքերը, երբ կառավարությունը հրատապ խորհրդարան է բերում օրենսդրական նախագծեր, որոնք իրավական տեսանկյունից կազմված են լինում փնթի և հապշտապ, իսկ դրանց բովանդակությունը տարբեր ուղղություններով խնդրահարույց բնույթ է կրում։ Ու չնայած այդ հանգամանքին՝ իշխող ուժը փորձում է այդ նախագծերը ամեն կերպ անցկացնել և օրենքի ուժ տալ։

Այս անգամ էլ կառավարությունը խորհրդարան էր բերել անձնական տվյալների վերաբերյալ նախագիծ, որով հնարավորություն էր ստեղծվում միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին։

Ըստ այդմ, ստեղծվելու էր միասնական մեկ հարթակ, որտեղ հավաքագրվելու էին տվյալներ հաճախորդի՝ անկախ նրանից անձը վարակակիր է, թե կոնտակտավոր, հեռախոսահամարները` քաղաքացու տեղորոշման համար, անձանց հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:

Եվ ամենաուշագրավն այն է, որ նախատեսում էին հավաքագրել ոչ միայն վարակակիրների և նրանց հետո կոնտակտավորների, այլ նաև բոլոր քաղաքացիների մասին տեղեկությունները, որոնք իբր թե հնարավորություն էին տալու գործել շատ ավելի օպերատիվ և շատ ավելի լայն դաշտում:

Նման նախագծի առաջ քաշումը շատերի մոտ կասկածներ էր առաջացնում, որ դրա հիմնական քողարկված նպատակը օրենքի պահանջի ներքո ցանկացած անձի և հատկապես ընդդիմադիրների մասին տվյալների հավաքագրումն է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործվեն։ Իսկ ավելի կոնկրետ՝ այս օրենսդրական նախաձեռնությունը մասնագետները պարզապես գնահատում են որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։

Ստացվում է, որ իշխանությունները խաղում են հանրության նուրբ լարերի հետ՝ նպատակ հետապնդելով «սղացնել» այնպիսի նախագծեր, որոնք հետագայում գլխացավանք են դառնալու, քանի որ բազմաթիվ բացեր ունեն, անորոշ են և իրավական տեսանկյունից անկատար։ 

Եվ պատահական չէ, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամները նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ, օրենսդրական նախաձեռնության բացերն ընդունելու փոխարեն, ԱԺ ամբիոնից մեծամիտ ելույթներ ունեցան՝ անընդունելի համարելով նախագծի շուրջ եղած քննադատությունները։ Նրանք փորձում էին ցույց տալ, թե իբր այդ օրենսդրական նախագծերը ելնում են քաղաքացիների մարդկային կյանքերն ապահովելու անհրաժեշտությունից, որին երկրորդվում են անձնական տվյալների հետ կապված մյուս հարցերը։ 

Նույնիսկ այնպիսի պոպուլիստական հայտարարություն եղավ, թե կորոնավիրուսից ավելի վտանգավոր է ընդդիմադիրների կողմից կատարվող մանիպուլ յացիան։ Ընդհանրապես, «մանիպուլ յացիա» բառը իշխանությունները գնալով հաճախակի են շահարկում: Փորձագետների համոզմամբ, այդպես լինում է այն դեպքում, երբ ընդդիմախոսների քննադատություններին հակափաստարկներ չունես, ավելին՝ ինքդ էլ վստահ չես քո քայլերի իրավացիության մեջ: Այնինչ, հանձնարարություն ու պլան կատարել պետք է:

Ինչևէ, նախագիծն ընդդիմության միասնականության շնորհիվ չանցավ: Սակայն հետաքրքիր է՝ եթե իշխանությունների համար այդ նախագիծն այդքան կարևոր էր, ապա ինչո՞ւ չէին կարողացել ապահովել իրենց խմբակցության անդամների բավարար ներկայությունը. չէ՞ որ 88 հոգանոց խմբակցությունից կողմ քվեարկեց միայն 64-ը (գումարած՝ 1 պաշտոնապես անկախ, իսկ իրականում «իմքայլական» պատգամավոր)։

Թե՞ իշխանությունները հույս ունեին, որ ընդդիմադիր պատգամավորներ կքվեարկեն, թեկուզ՝ դեմ, որպեսզի քվորումն ապահովվի, իսկ նախագծի ընդունման համար պատասխանատվությունն ընկնի նաև ընդդիմության վրա... 

Բայց անհիմն համառությունն ու հանուն սեփական ամբիցիաների ամեն ինչի վրա թքած ունենալու սովորությունն արդեն այս իշխանությունների կրեդոն են դարձել: Նրանք աննախադեպ քայլի գնացին՝ մեկ օրում «ոտքի վրա» երկրորդ արտահերթը հրավիրելով: Սակայն, ինչ էլ լինի, այս ամբողջ գործընթացը մեկ անգամ ևս եկավ ի ցույց դնելու այն խորքային խնդիրները, որ կան իշխանության ներսում, ու որոնք ունի մեր հասարակությունը այս իշխանության պատճառով: Իսկ դրանք աներևակայելի շատ են, ու դրանց արդեն անդրադառնալու է հասարակությունը: Այս իրավիճակից դուրս գալուց հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation