Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ավելի լավ է ուշ, քան երբեք. վերջապես գյուղոլորտն էլ սկսեց ուշադրության արժանանալ

ANALYSIS

Տնտեսվարողների համար կառավարությունը նախատեսել է 150 միլիարդ դրամի ծրագիր, որում առաջնահերթությունը տրված է գյուղատնտեսությանը: Մասնավորապես կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառմամբ առաջարկվում է գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերով սահմանված սուբսիդավորման չափաքանակների փոփոխություն և համաֆինանսավորման օժանդակության ձևերի կիրառում։

Իհարկե, դրական է, որ կառավարությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել գյուղատնտեսության զարգացմանը, բայց հարցն այն է, թե ինչո՞ւ են գյուղոլորտում միայն հիմա նման խոշորամասշտաբ ծրագրեր կյանքի կոչվում, երբ կարելի էր դա անել նաև նախկինում, և մեր գյուղատնտեսությունն ավելի բարվոք վիճակում կլիներ այսօր։

Իշխանությունները հենց իրենց կառավարման սկզբից էլ ցույց տվեցին, որ գյուղոլորտին առանցքային նշանակություն չեն հատկացնում։ Թերևս դրանով էր պայմանավորված նաև, որ շատ հանգիստ վերացրեցին գյուղատնտեսության նախարարությունը՝ այն միացնելով էկոնոմիկայի նախարարությանը։

Եվ պատահական չէ, որ գյուղոլորտի ներկայացուցիչները բողոքում են, թե էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ տրամադրված չէ զբաղվել գյուղատնտեսության խնդիրներով, և իրենց ձայնը չի հասնում կառավարությանը։

Եվ գյուղատնտեսության ոլորտի բարձիթողի վիճակի մասին էր փաստում նաև այն, որ Հայաստանը, լինելով գյուղմթերքներ արտահանող երկիր, վերջին շրջանում սկսել էր մեծ քանակությամբ մթերքներ ներկրել դրսից, անգամ կարտոֆիլ էր ներկրվում այնպիսի երկրից, ինչպիսին Պակիստանն է, որն անգամ չի ճանաչում Հայաստանի անկախ պետականության գոյությունը և սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։

Ուստի լիովին տրամաբանական է, որ 2019 թվականին, երբ տնտեսության այլ ոլորտներ բարձր աճ էին գրանցում, գյուղատնտեսության ոլորտում «տրամադրությունները» հիմնականում անկումային էին, ինչն ամենամեծ վկայությունն է այն բանի, որ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտը հայտնվել էր անտեսված վիճակում։ 

Իրականում գյուղատնտեսությունն աչքի է ընկնում ռիսկայնության բարձր մակարդակով և մեծ կախվածություն ունի կլիմայական և եղանակային պայմաններից։ Ուստի նաև դրանով է պայմանավորված, որ գյուղատնտեսության ոլորտը կառավարությունը պետք է պահի իր հատուկ հոգածության ներքո և պարբերաբար սուբսիդավորի։

Ի վերջո, գյուղատնտեսությունը լուծում է այնպիսի կարևորագույն խնդիր, ինչպիսին երկրի պարենային անվտանգության հարցն է, որն իշխանությունների նախընտրած ՏՏ ոլորտը չի կարող լուծել, ուստի պետք է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։

Իսկ գյուղատնտեսության զարգացմանը հասնելու և արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է կիրառել նորագույն տեխնոլոգիաների նվաճումները, ինչի ուղղությամբ կառավարությունը չպետք է հապաղի։ Այս առումով կարող ենք հաշվի առնել նաև աշխարհում կիրառվող փորձը։ Եվ շատ երկրներ, ինչպես, օրինակ՝ Քաթարը կամ Իսրայելը, որոնք չունեն համապատասխան հողային ռեսուրսներ և բարենպաստ կլիմայական պայմաններ, իրենց պարենային անվտանգության խնդիրը լուծում են նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով։

Իսկ ներկայիս իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պարենի ապահովման խնդիր ունի, պարենային ապրանքների գները բարձրացել են և ավելի դժվար է դարձել դրանց ձեռք բերումը, ՀՀ կառավարությունը ստիպված է լինում անցնել կտրուկ քայլերի։ Փաստորեն ստացվում է, որ պանդեմիա էր պետք, որպեսզի կառավարությունը գիտակցի գյուղատնտեսության ոլորտի առանցքայի նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից։ Թեպետ, ինչպես ասում են, ավելի լավ է ուշ, քան երբեք...

 ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation