Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Հանրային փրկությա՞ն, թե մերկության ճակատ. հագնվելու ժամանակը

ANALYSIS

Հայաստանյան քաղաքական կյանքը կարծես վերակենդանացման նշաններ է ցույց տալիս տևական դադարից հետո՝ շնորհիվ <<Նոր Հայաստան>> նախաձեռնության, որը երեկվանից շուրջօրյա հանրահավաքներ է սկսել Ազատության հրապարակում: Պահանջը՝ չեղյալ հայտարարել սահմանադրական բարեփոխումներն ու անցնցում կերպով իրականացնել իշխանափոխություն երկրում: Փորձենք հասկանալ քաղաքական այս գործընթացի տրամաբանությունը, արդյունավետության հավանականությունն ու համեմատել նախորդ պրոցեսների հետ՝ ըմբռնելու համար, թե ամեն դեպքում ինչու՞ Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն և ինչու է հասարակությունը օր օրի օտարվում իշխանությունից: Կա՞ արդյոք Հայաստանում իշխանափոխության պահանջ, թե ոչ:

Փոփոխությունները առհասարակ ոչ միայն քաղաքականության, այլև առօրյա կյանքում են անհրաժեշտ: Հասարակությունը քաղաքական զարգացող պրոցեսների կրողը, իրացնողն ու օգտվողը պիտի լինի: Այլ հարց է, թե ինչպիսին է գործընթացների դինամիկան մեր երկրում:

2008 թվականին Լևոն Տեր Պետրոսյանի վերադարձն ու հասարակական կոնսոլիդացիան՝ ասելիքի ու բովանդակության առումով աննախադեպ էին, քանի որ անցած տարիների կուտակված էներգետիկան այլևս հնարավոր չէր զսպել: Մարդիկ եկան հրապարակ, լսեցին, հավատացին, պայքարեցին, զոհվեցին, սակայն, ամենակարևորը, արդյունքի չհասան: Հետևաբար հետագա վերաիմաստավորման feed back-ում որպես արդյունք կարելի է նշել մեկ բառ՝ հիասթափություն: Պատճառների մասին շատ է խոսվել, իշխանությունը համարում էր, որ երկրի զարգացման իր տեսլականը ավելի արդյունավետ է, և այն ամեն գնով պաշտպանեց թե՛ ընտրական, թե հետընտրական գործողություններով:

2013 թվականը որքան էլ փորձենք նմանեցնել նախորդի հետ՝ փոքր ինչ այլ երանգներ ուներ: Նախորդ ընտրությունները պետք է որ որոշակի փորձ ու զգուշավորություն հաղորդեին ընդդիմության ներկայացուցիչներին, սակայն պատկառելի ձայներ հավաքելով ընտրություններում՝ Րաֆֆի Հովհանսիյանին աստղաբաշխական արագությամբ հաջողվեց փոշիացնել այդ ձայները, քանի որ, ի տարբերություն նախորդի, չկար ոչ գործողությունների հստակ ցանկ և ոչ էլ կամք՝ քաղաքական օրակարգ թելադրելու: Արդյունքում հազիվհազ ուշքի եկած հասարակությանը հասցվեց ոչ պակաս ցավոտ հարված, իսկ դիագնոզը նույնն էր՝ կրկին հիասթափություն:

2015 թվականին ընդդիմությունը փորձեց արմատական իշխանափոխություն իրականացնելու արտահերթ գործընթաց,որտեղ նախորդ էտապներում պարտված ընդդիմության ներկայացուցիչներին իր աջակցությունը հայտնեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հեղափոխական այս ռաունդը նույնիսկ ստացավ իր սիմվոլիկ անունը՝ բուրժուադեմոկրատական: Սակայն այս անգամ բանը առճակատման նույնիսկ չհասավ և իշխանությունների քայլերը իրենց երկար սպասեցնել չտվեցին:

Այսպիսով, քսան տարիների պարտիաներից հետո կարելի է արձանագրել, որ ընդդիմությունը հայտնվել է ցայտնոտի մեջ և զրկվել իր ամենաուժեղ խաղացողի՝ հասարակության աջակցությունից: Եվ ստեղծված իրավիճակում նորից փորձ է արվում այդ նույն հասարակության աջակացությունը ստանալ ոչ թե նոր մոտեցումների,մարդկային ռեսուրսների,գաղափարների միջոցով,այլ կրկնվում է հին սցենարը: Սոցալական և հոգեբանական առումով հարատև դեպրեսիայի մեջ գտնվող վհատված ժողովրդին նորից հրամցվում է ամբոխավարային հռետորաբանությունը,իսկ որպես գործողությունների իրականացման միջոց կրկին առաջարկվում է փողոցային տարբերակը: Ինչպես տեսնում ենք՝ նույն գետը մի քանի անգամ մտնելու կիրքը հայաստանյան ընդդիմության համար դեռևս մնում է անհաղթահարելի:

Շարունակելի...

Նարեկ Ադամյան

Past.am, վերլուծաբան

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy