Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի 14 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 424 է
SOCIETYՀՀ առողջապահության նախարարի մումուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեսյբուքյան գրառում է կատարել, որում հայտնում է, որ 14 բուժաշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն․
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն: Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 29-ի՝ ժամը 11.00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 17 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 424 է:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



