ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատարն այցելել է զորամասեր
SOCIETYՄարտի 24-ից 26-ը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար, գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանն այցելել է զինված ուժերի մի շարք զորամասեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Այցելությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել զորքերում զինվորական կարգապահության, միջանձնային հարաբերությունների և զինծառայողների իրավագիտակցության բարձրացման հետ կապված խնդիրներին:
Գնդապետ Ա. Աղաջանյանը եղել է նաև ՌՈ տարածքային բաժիններում, անցկացրել խորհրդակցություններ, հանձնարարականներ տվել քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



