Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Չի­մա­ցու­թյու­նը կամ սխալ ձև­ա­կեր­պու­մը իրա­վի­ճա­կը չեն փո­խում. ձայնները տաք տեղից է գալիս

ANALYSIS

Աշխատաշուկայի ընդլայնումը պետության առաջնահերթ խնդիրներից է՝ հաշվի առնելով, որ առանց այն էլ Հայաստանում մենք ունենք բավականին բարձր գործազրկության մակարդակ։ Հենց անբավարար վարձատրության և աշխատատեղերի բացակայության արդյունքում է, որ շատ քաղաքացիներ բռնում են արտագաղթի ճանապարհը։ 

Եվ քանի որ նոր աշխատատեղերի ստեղծման հարցը հանրային հատուկ հետաքրքրության առարկա է, իշխանությունները տևական ժամանակ փորձում են աշխատատեղերի ստեղծման ցուցանիշներ ներկայացնել հասարակությանը, որն իբր իրենց աշխատանքի արդյունք է։ 

Եվ հիմնականում ստվերից դուրս եկած աշխատատեղերի թիվը ներկայացվում է որպես նոր աշխատատեղերի ստեղծում։ Այնինչ իրապես նոր ստեղծված աշխատատեղերի թիվը ներկայացված ցուցանիշների մասնաբաժնում շատ քիչ է։ Հիմա եթե ոչ ճգնաժամային պայմաններում իշխանությունները ի վիճակի չէին հասնել խոշոր ներդրումների ներգրավմանը և աշխատատեղերի ստեղծմանը, ապա ինչպե՞ս պետք է աշխատաշուկայի խնդիրները լուծեն համաճարակի տարածման արդյունքում ներկայիս ճգնաժամային ու նաև հետճգնաժամային փուլում։

Խնդիրն այն է, որ այս օրերին մասնավոր ոլորտի բազմաթիվ ընկերություններ գործունեություն չեն իրականացրել և եկամուտ չեն ստացել։ Եվ սրանով պայմանավորված՝ այս ընկերությունները ի վիճակի չեն լինելու վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը։

Եվ, ըստ էության, իրավիճակը թելադրում է, որ այդ ընկերությունները հակված են լինելու կրճատել իրենց աշխատակազմը, իսկ այսպիսի իրավիճակը հանգեցնելու է գործազրկության նոր ալիքի։ Ճիշտ է՝ պետությունը փորձում է որոշակի աջակցության փաթեթներով խթանել տնտեսվարողների գործունեությունը, ինչի մասին նաև կառավարության նիստում երեկ հայտարարեց վարչապետը, սակայն դեռ հարցական է, թե արդյոք դա բավարար կլինի, որպեսզի տնտեսվարողները կարողանան ոտքի կանգնել։

Բարձր ռիսկայնության գոտում են հայտնվել հատկապես այն մարդիկ, ում եկամուտը ձևավորվում է ըստ օրվա աշխատանքի։ Օրինակ՝ տաքսիստները, վարսավիրները, հավաքարարները, սննդի կետերում աշխատողները և այլն, և այլն։ Եթե կառավարությունը որոշել է որոշակի փաթեթների միջոցով աջակցություն տրամադրել տնտեսվարողներին կամ սոցիալապես անապահով խավին, ապա այդ դեպքում կառավարության ուշադրությունից չպետք է վրիպեն նաև օրավարձի հույսին մնացած քաղաքացիները։

Բայց ահա վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի, այլ կա գրանցված աշխատող, և կա չգրանցված աշխատող:

Սրանով վարչապետը փորձում է ցույց տալ, թե պետության կողմից հատուկ ուշադրության չեն արժանանալու այն մարդիկ, որոնք ամենաշատն են տուժել արտակարգ դրության հայտարարումից, քանի որ նրանց եկամուտները ձևավորվում են ոչ թե ամսական կամ երկարաժամկետ կտրվածքով, այլ ըստ օրվա աշխատանքի։

Նման հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հասարակության մի ստվար մասի պարզապես անտեսում: Չենք ուզում հավատալ, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը տեղյակ չէ, որ իրականում բավական մեծ թիվ են կազմում օրավարձով աշխատողները: Նրա մտքի թռիչքը գուցե հասկանալի է. ցանկությունը մեծ է, որ երկրում չգրանցված աշխատողներ չլինեն: Սակայն, ուզենք թե չուզենք, պետք է արձանագրենք, որ դրան հասնելու համար երկար ժամանակ է պետք, որը հիմա պարզապես չունենք: Ու քանի դեռ ընդհանուր առմամբ երկարաժամկետ կտրվածքով չենք լուծել այս հարցը, ստացվում է, որ զգալի մարդիկ ուղղակի դուրս են մնալու պետության աջակցությունից: 

Մյուս կողմից՝ ամենաէականը բուն ձևակերպումն է, որը վիրավորել է բազմաթիվ «հպարտ քաղաքացիների»:

Իհարկե, միլոններով աշխատավարձ ու պարգևավճար ստացողների ձայնը միշտ էլ տաք տեղից է գալիս...

Հիմա չէ, բայց շատ շուտով, երբ այս փորձանքն էլ կհաղթահարենք (անպայման կհաղթահարենք), գալու է ամեն մի արած-չարածի, ամեն մի խոսքի համար պատասխան տալու ժամանակը: Անտարակույս է գալու: Դրա վկայությունն է գնալով սոցցանցերում մեծացող դժգոհությունը, որը մարդիկ դեռ զսպում են՝ հաշվի առնելով առկա վիճակը: Բայց մի օրինակ ամեն դեպքում մեջբերենք, որը լավագույնս է բնորոշում մեր հասարակության մեջ առկա տրամադրությունները: «Մեր երկրում օրավարձով աշխատող չկա»-ի՝ կայքերից մեկի ֆեյսբուքյան էջում տեղադրված նյութի ներքո իր իշխանամետ, ավելին՝ իշխանապաշտ գրառումներով մշտապես աչքի ընկած քաղաքացին գրել էր. «Ժողովուրդ ջան, աչքիս էս Այո-ն գլավնիիցս հանեմ, մենակ հանելու ձևը հուշեք»...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement