Ինչ պատիժ է նախատեսված ԶԼՄ-ներին` արտակարգ դրության պայմանները խախտելու դեպքում
SOCIETYԱզգային ժողովի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումեր կատարելու և Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները ընդունումից հետո հստակեցվել է, թե ինչպիսի պատասխաատվության կարող են ենթարկվել զանգվածային լրատվամիջոցները, եթե չպահպանեն արտակարգ դրության ժամանակ նախատեսված սահմանափակման կանոնները։
Մարտի 25-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։
«Այս պահի դրությամբ վարչական պատասխանատվության են ենթարկվելու այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չեն պահպանել արտակարգ դրության ժամանակ լրատվության տարածման կանոնները։ Ընդ որում, որպես պատասխանատվություն նախատեսվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով։ Բացի այդ, չեն բացառվել նաև այն դեպքերը, երբ, օրինակ՝ լրատվական գործունեություն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկատվություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը, այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով»,- ընդգծեց Սարգսյանը։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



