Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Տարածքային համաչափ զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը և իրական հեղափոխությունը. ի՞նչն է կապում այդ ամենը

SOCIETY

Կորոնավիրուսային համաճարակը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել և կառաջացնի անգամ համաճարակից հետո։ Այդ ամենը պետության կողմից հնարավորության սահմաններում կկոմպենսացվի, բայց այստեղ կարևորն այն է, որ պետք է դասեր քաղել այդ ամենից։ Ի վերջո, պետք է հաշվի առնել այն, որ ԱՀԿ-ի կողմից 21-րդ դարի հիմնական մարտահրավերներից են սահմանվել համաճարակները։ Այսինքն, պետք է պատրաստ լինել ապագա այլ տիպի համաճարակների։ Սա՝ առաջին հերթին։ Բացի դա, այս համաճարակը ընդամենն առիթ է մտածել կառավարման համակարգի բարեփոխման, կարելի է ասել՝ հեղափոխական բարեփոխման մասին։ 21-րդ դարն է, տեղեկատվական տեխնոլոգիաների դարը, բայց, չգիտես ինչու, Հայաստանում ամբողջ կառավարման համակարգը կենտրոնացված է հանրապետության մայրաքաղաքում։

Իրավիճակը

Ներկայումս Հայաստանի կառավարման համակարգը գործում է տեղեկատվական դաշտում, գործում է Մալբորի համակարգը, որի համար, ի դեպ, վճարվում է բյուջեից։ Համակարգի իմաստն այն է, որ պետական ծառայողը հրամաններ և հրահանգներ է ստանում գրավոր՝ էլեկտրոնային ձևով, անգամ եթե առկա է բանավոր հրահանգ՝ այն ևս պետք է ներառվի համակարգում, քանի որ այդ բանավոր հրահանգ կատարող ծառայողի աշխատանքի գնահատումը ևս իրականացվում է էլեկտրոնային ձևով՝ գրավոր ներկայացված արդյունքների հիման վրա։ Ստացվում է, որ պետական պաշտոնյան կարող է ընդհանրապես անձնական շփում չունենալ իր անմիջական ղեկավարի կամ իր ենթակայի հետ։ Հրաշալի լուր։ 

Իսկ ինչո՞ւ է ղեկավարը սիրում շփվել իր ենթակայի հետ։ Դրան մի քանի բացատրություն կա։ Սովորաբար ղեկավարը սիրում է ցույց տալ, թե «ով է այստեղ ասողը», բայց հիմնականն այն է, որ ղեկավարը, իր մոտ կանչելով իր ենթակային և պարզաբանելով որոշակի հարցեր, ընդամենն օգտագործում է վերջինիս գիտելիքները, չնայած կարելի է նշել նաև հակառակը՝ գիտելիքներ է տալիս իր ենթակային։ Իրականում իսկական ղեկավարի համար ժողովներն ավելորդ են, դրանք պետք են միայն ինքնահաստատվողներին։ 

Ներկայումս ցանկացած գերատեսչության՝ հարյուրների հասնող աշխատակիցներից հիմնական աշխատանքը կատարում են մի քանիսը, որոնք, ի դեպ, այդպես էլ մնում են ցածր օղակներում, քանի որ բոլորն էլ ցանկանում են լավ աշխատող ունենալ «ձեռքի տակ»։ 

Հիմա պատկերացրեք իրավիճակ, երբ այդ լավ աշխատողն անգամ անձնապես ծանոթ չէ իր ղեկավարին և իր կոլեգաներին, նա աշխատում է այդ գերատեսչության տարածքից դուրս, նա ստանում է գրավոր հրահանգներ, գրավոր պատասխանում է դրանց, և նրա վրա անհնար է բարդել ընդամենը սուրճ խմող գործընկերոջ աշխատանքը, որն իր «տանիքի» շնորհիվ է այդ գերատեսչությունում, նաև նրա ղեկավարը չի կարող նրա ուղեղը օգտագործել իր համար և երևալ «լավ գրագետ տղա», քանի որ հեռակա աշխատանքի դեպքում այդ ամենը արձանագրվում է էլեկտրոնային ձևով, և պարզ երևում է, թե ով է դրա հեղինակը։ 

Մի կողմ դնենք աշխատանքային կարգապահության հարցը, այսինքն՝ 9։00-ին աշխատանքի ներկայանալը և 18։00-ին աշխատավայրը լքելը։ Կարելի է աշխատել այդ ռեժիմով, բայց ոչինչ չանել, և կարելի է գտնվել ոչ աշխատավայրում և լավ աշխատել, ընդ որում, պահանջվող աշխատանքը կատարել ավելի կարճ ժամկետում և որակով։ Կոռուպցիայի մասին։ Կոռուպցիան կաշառք տվողի և կաշառք վերցնողի հարաբերությունն է, ընդ որում, կաշառք վերցնողը սովորաբար չի լինում մեկ անձ։ Սովորաբար կաշառք վերցնում կամ այդ մասին պայմանավորվում է ստորին կամ միջին օղակի պաշտոնյան, քանի որ նա է հիմնականում շփվում մարդկանց հետ, ապա գործը գնում է օղակներով՝ մինչև վերև։ Սա հենց համակարգային կոռուպցիան է։

 Իհարկե, հնարավոր է կանխել ամենավերին օղակի կոռուպցիան, որը ներկայումս կատարվում է, բայց դա ինքնախաբեություն է, քանի որ որոշակի օղակում այն կլինի և կա։ Միևնույն ժամանակ անհնար է փոխել կառավարման համակարգի բոլոր օղակները, դա շատ բարդ է։

 

Ի՞նչ անել

Կարելի է ընդամենը բացառել կառավարման օղակների անմիջական շփումը՝ այդ ամբողջ կառավարման համակարգը չկենտրոնացնելով մեկ տարածքում։ Հենց սկզբից նշենք, որ խոսքը կազմակերպությունների տարածքային ստորաբաժանումների մասին չէ, չնայած այդ տարածքային-մարզային ստորաբաժանումներն էլ ունեն իրենց այնպիսի կենտրոնացումը, ինչպես կենտրոնական ապարատը։ Հասարակ սխեմայի օրինակ՝ նախարար-աշխատավայրը՝ Երևան, նախարարի տեղակալ- աշխատավայրը՝ Արարատ, բաժնի պետ-աշխատավայրը՝ Նոյեմբերյան, գլխավոր մասնագետ-աշխատավայրը՝ Կապան։ 

Արդյոք կտուժի՞ համակարգի աշխատանքի արդյունավետությունը այս համադրությամբ։ Բացարձակապես ոչ, եթե բոլորն աշխատեն։ Ամբողջ փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային է, նաև ստորագրությունը, և ամեն ինչ արձանագրվում է ու գնահատվում։ Եթե օղակներից մեկը չաշխատի, դա անմիջապես կերևա, իսկ չգործող օղակը արդեն կարելի է փոխել։ Ընդ որում, այդ չաշխատող օղակը արդեն չի կարող թաքնվել՝ իր աշխատանքը հանձնարարելով իր ենթակային և այն ներկայացնելով որպես իր անձնականը, կամ էլ հակառակը։ 

Բացի դա, եթե Կապանում աշխատող գլխավոր մասնագետը ունի կաշառատվության առաջարկ, ապա ստիպված կլինի գնալ Նոյեմբերյան, որպեսզի այդ մասին խոսի բաժնի պետի հետ, վերջինս էլ գնա Արարատ՝ նախարարի տեղակալի հետ խոսելու համար, ընդ որում, նույն մեխանիզմը կաշխատի կաշառքը բաժանելիս, որը շատ բարդ է, քանի որ վտանգավոր է այդ ամենը հեռախոսակապով իրականացնել, անհրաժեշտ է անձնական շփում: Երկրորդ՝ նրանք իրար չեն ճանաչում, քանի որ չեն աշխատում նույն տարածքում, և վտանգավոր է կաշառքի առաջարկ անելը, հետո էլ այդ այցերը կարձանագրվեն և հետագայում հեշտ կլինի հաստատել կաշառակերության փաստը։ 

Պարզ է, որ կան պաշտոններ, որոնք պահանջում են անմիջական ներկայություն գերատեսչությունների կենտրոնական գրասենյակներում։ Դա հասկանալի է, բայց Հայաստանի կառավարման համակարգի պաշտոնների (առանց տարածքային ստորաբաժանումների) առնվազն 30 տոկոսն այնպիսին է, որ այդ պաշտոնները զբաղեցնողները կարող են գտնվել այլ տարածքում, մարզերում։ 

Այստեղ կարևորվում է Հայաստանի տարածքային համաչափ զարգացման և մասնավորապես սահմանամերձ տարածքների զարգացման հարցը։ Որտե՞ղ պետք է աշխատի սահմանամերձ գյուղի բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած գրագետ երիտասարդը։ Ներկայումս պարզ է, որ Երևանում։ 

Կամ էլ վերադառնա գյուղ և... խոզ պահի։ Կամ էլ՝ ոչխար: Հիմա պատկերացրեք, որ նա իր գյուղ է վերադարձել և աշխատում է... նախարարության բաժնի պետ։ Արդյոք դա հնարավո՞ր է. այո, հնարավոր է, չէ՞ որ ամեն ինչ էլեկտրոնային է։ Ներկայումս լրիվ հնարավոր է նախարարությունների և տեսչական մարմինների աշխատակիցների առնվազն մեկ երրորդի ցրումը մարզերով։ 

Պետք է կազմակերպվի այնպես, որ առնվազն յուրաքանչյուր քաղաքում (շրջկենտրոններ) լինեն բոլոր նախարարությունների աշխատակիցներ։ Դա մեծ ծախսեր չի պահանջում։ Համարյա բոլոր քաղաքապետարաններում առկա են ազատ տարածքներ, որտեղ կարելի է կազմակերպել աշխատատեղեր (պարտադիր չէ բոլորի համար առանձին սենյակներ), աշխատողին տրամադրել ընդամենը սեղան, աթոռ, համակարգիչ, տպիչ, պահարան և ինտերնետ կապ (անգամ աշխատանքային պայմանագրով կարելի է որոշել, որ այդ ամենը ապահովում են իրենք աշխատողները, և կլինեն նման աշխատողներ, քանի որ բնակվարձը մարզերում անհամեմատելի է Երևանի հետ)։ 

Միևնույն ժամանակ ցանկության դեպքում լրիվ իրական է աշխատողի աշխատանքային ժամերին աշխատավայրում գտնվելու վերահսկողություն իրականացնելը (իրականում դա ավելորդ է, քանի որ ամեն ինչ գնահատվում է աշխատանքով) ։ 

Չպետք է մոռանալ նաև, որ գերատեսչությունները այս դեպքում նաև զգալի տնտեսումներ կունենան, քանի որ տվյալ տարածքում պահանջվող աշխատանքը կարող է իրականացնել հենց այդ տարածքի աշխատողը և կպակասեն գործուղումները։ Չպետք է մոռանալ նաև բնակչության օգուտները՝ բողոք գրելու կամ ինչ-որ հարց պարզաբանելու նպատակով պետք չի լինի հասնել Երևան, քանի որ համապատասխան կառույցի ներկայացուցիչ առկա է հենց իրենց տարածքում։

Հ.Գ.- Կարող է թվալ, որ այս ամենը հիմարություն է։ Եվ դա կհաստատեն երևի բոլոր պաշտոնյաները, եթե նրանց հարցնեն այդ մասին (հիմա համարյա բոլոր պաշտոնյաներն էլ ներկայումս ապրում են Երևանում, և քչերը կհամաձայնեն մարզեր և սահմանամերձ տարածքներ գնալ)։ Ընդամենը պետք է նոր մրցույթներ հայտարարելիս հաշվի առնել և անգամ առավելություն տալ անձանց, որոնք, օրինակ՝ պատրաստ են ապրել և աշխատել սահմանամերձ տարածքում։ Ի վերջո, անգամ ուսուցումն է կազմակերպվում հեռակա։ Չպետք է նաև մոռանալ, որ վերջնական իմաստով ամբողջ աշխարհն է աստիճանաբար անցնում հեռակա աշխատանքի, հնարավոր է, որ անգամ կան պետական աշխատանք իրականացնելու նման օրինակներ ունեցող երկրներ։ Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ Հայաստանը չիրականացնի նման հեղափոխական փոփոխություն։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ Համաճարակաբան, նախկին պետական ծառայող

 

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris