Եղեգնաձոր-Վայք ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը. կա զոհ
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 24-ին՝ ժամը 15:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 128-րդ կմ-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անատոլի Ա., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի Բ/Կ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



