Yerevan, 19.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչպիսին է կինը՝ ըստ իր ծննդյան ամսի

LIFE

Past.am

Հունվարին ծնված կանայք ամենահամբերատարն են: Նրանք կարող են ունենալ տղամարդուն հատուկ տոկուն խառնվածք: Չեն բողոքում, նախընտրում են հպարտությամբ և ինքնուրույն հաղթահարել խնդիրները: Լավ խոհարարներ են, բայց չեն սիրում մաքրությամբ զբաղվել:

Փետրվարին ծնված կանայք համառ են և բարդ բնավորություն ունեն: Ներվային բռնկումներ են ունենում, բայց միևնույն ժամանակ բավական լավ ինքնավերահսկողություն ունեն: Երբեք չեն վախենում դժվարություններից, արագ են որոշումներ ընդունում, բայց միշտ չէ, որ դրանք ճիշտ են լինում: Վիրավորվող են և հիշաչար: Կարողանում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել, ուստի կարողանում են հաջող կարիերա ստեղծել: Շատ են սիրում երեխաներին:

 

Մարտ ամսին ծնված կանայք ամենազգայունն են: Շատ տպավորվող և շուտ վիրավորվող են: Այդ է պատճառը, որ շատ հաճախ համառություն են ցուցաբերում, որը, արդյունքում, հենց իրենց էլ վնասում է: Շատ կասկածամիտ են և իրենց դժբախտ են համարում: Ամաչկոտության պատճառով այս կանանց շատ դժվար է լինում հաջողության հասնել: Բնությունը նրանց օժտել է փխրունությամբ և հմայքով, դրա համար էլ միշտ ձգում են տղամարդկանց:

 

Ապրիլին ծնված կանայք քաջ են, հաստատուն և նպատակասլաց: Բացի այդ ողջամիտ են և պրակտիկ: Նրանք միշտ գիտեն, թե ինչ են ուզում, ուստի դանդաղ, բայց հաստատուն քայլերով հասնում են նպատակին: Չեն սիրում անկայունություն: Նրանց բանականությունը միշտ հաղթում է զգացմունքներին:

 

Մայիսին ծնված կանայք սիրում են իշխել, պահանջկոտ են, չզիչող և վճռական: Չեն ներում վիրավորանքները, ուստի կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, թեև հետո զղջում են դրա համար: Համառ կանայք են`առաջնորդի հատկություններով, այդ պատճառով էլ նրանց համար ավելի հեշտ է ղեկավար պաշտոն ստանձնել, քան ամուսին գտնելը: Մեծ տեղ են տալիս նյութականին:

 

Հունիսին ծնված կանանց խառնվածքի գլխավոր գիծը զգուշությունն է: Վիրավորվող և կասկածամիտ են, բայց այնքան բարի են, որ երբեք վրեժխնդիր չեն լինի: Կոնֆլիկտներ չեն սիրում, լավ բնազդ ունեն, ինչն էլ հենց օգնում է խուսափել կոնֆլիկտներից: Նրանց արարքները կախված են տրամադրությունից:

 

Հուլիսին ծնվում են ամենահամեստ և ամաչկոտ կանայք: Նրանք հաճախ ապրումներ են ունենում և միշտ զբաղվում են ինքնավերլուծությամբ: Համեստ և ռոմանտիկ այս կանայք կարողանում են շատ խորը զգալ և վերապրել, սակայն երբեք դա ցույց չեն տալիս: Տունը և ընտանիքը նրանց կյանքում ամենակարևորն են:

 

Օգոստոսին ծնվում են ամենահպարտ և անկախ կանայք: Նրանք բարի և վեհանձն են, բայց իշխանասեր են և բնույթով լիդերներ: Սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Օժտված են մեծ խարիզմայով, և չնայած նրան, որ միշտ ձգում են տղամարդկանց, շատ են գնահատում ընտանեկան հարաբերությունները: Ազնիվ են, այդ պատճառով շատ հաճախ խաբնվում են:

 

Սեպտեմբերին ծնված կանայք բռնկվող և զգացմունքային են, աչքի են ընկնում նպատակաուղղվածությամբ և հաշվենկատությամբ: Չափազանց ինքնասեր և ժլատ են, ուստի չեն սիրում վերադարձնել պարտքերը: Սիրում են լինել ընկերախմբում, բայց միշտ հիշում են սեփական շահի մասին, խանդոտ են, անկախ: Մաքրասեր են և կարողանում են համեղ պատրաստել:

 

Հոկտեմբերին ծնվում են շփման մեջ պարզ, հմայիչ և սրամիտ կանայք: Պրակտիկ են, բայց ընկերների նկատմամբ անշահախնդիր և բարեհոգի: Որոշումներ ընդունում են միայն մանրազնին մտածելուց հետո: Օժտված են լավ հիշողությամբ: Նրանք սկզբունքային են և երբեք չեն ներում դավաճանությունը, թեև միշտ ձգտում են պահպանել ընտանիքը, որում մեծ մասամբ լիդերներ են: Լավ տնտեսվար են:

 

Նոյեմբերին ծնված կանայք հաշվենկատ, ինքնասեր և էգոիստ են: Նրանց ամուսինները պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ իրենց կարծիքը հազվադեպ է հաշվի առնվելու: Խնայող են: Սիրո մեջ շատ կրքոտ են և կարողանում են ինքնամոռաց սիրել:

 

Դեկտեմբերին ծնված կանայք էմոցիոնալ և բռնկվող են: Հաստատուն և անվախ այս կանայք հաջողության են հասնում` հաղթահարելով ցանկացած արգելք: Շփվող են, ռոմանտիկ, լավ ընկերներ են: Խնայող չեն և բռնկվող են, ուստի ընտանեկան կյանքում հաճախ դժվարություններ են ունենում:

 

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia