Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղում կրպակն ամբողջությամբ այրվել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, մարտի 23-ին, ժամը 16:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի գյուղապետարանի մոտակայքում չշահագործվող կրպակ է այրվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոցում գտնվող չգործող փայտյա կրպակում (մոտ 7 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:13-ին, մարվել՝ 17:41-ին: Կրպակն ամբողջությամբ այրվել է:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



