Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Հա­յաս­տա­նում առ­կա են բա­վա­րար էներ­գե­տիկ հզո­րու­թյուն­ներ. կա­րև­որ գոր­ծոն­ներ նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առու­մով

INTERNATIONAL NEWS

ritmeurasia.org-ն «Աշխարհաքաղաքական էներգաերթուղի դեպի Միջին Արևելք» վերնագրով հոդվածում գրում է, որ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի ձևավորումը, որը իրականացվում է ներկայումս, չի սահմանափակվելու ԵԱՏՄ հարավային սահմաններով: Առաջիկա 3-5 տարիներին նախատեսվում է ավարտին հասցնել այնպիսի նախագծի մշակում, որը էներգետիկ զարկերակը կհասցնի Իրաք, իսկ հետագայում՝ Սիրիա: Հայաստանի և ԵԱՏՄ-ի համար նման ծավալուն էներգետիկ «կամրջի» ակնհայտ տնտեսական առավելություններին զուգահեռ՝ առկա է ռազմավարական նշանակության աշխարհաքաղաքական բաղադրիչ, որը կանխորոշում է ԵԱՏՄ-ի փոխգործակցության հետագա ամրապնդումը Մերձավոր Արևելքի առավել նշանակալի երկրների հետ: 

Ըստ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի, «Սիրիան և Իրաքը շահագրգռված են Հայաստանից էլեկտրաէներգիա գնելու հարցում, և երկու երկրներն էլ նախկինում դիմել են Հայաստանին էլեկտրաէներգիա գնելու հնարավորության հետ կապված, իսկ Իրաքը անգամ մանրամասն հարցում է ներկայացրել գների մասով»:

 Միևնույն ժամանակ, Հայաստանը ներկայումս չունի արտադրվող էլեկտրաէներգիայի այնպիսի ավելցուկ, որը հնարավոր է առաջարկել նրանց, քանի որ համաձայն Իրանի հետ համաձայնագրի (2007 թվականի պայմանագիր՝ իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա Հայաստանից), ամբողջ ավելցուկ էլեկտրաէներգիան մատակարարվում է Իրան: Բայց Իրանի հետ համաձայնագիրը ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը ներառյալ, որից հետո հնարավոր կլինի հաշվի առնել նաև երրորդ երկրներ առաքումների հնարավորության հարցը: 

Հայաստանում առկա են էլեկտրաէներգիա արտադրելու հզորություններ, այսինքն, արտահանման հնարավորություններ, բայց բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի հզորությունը թույլ չի տալիս Իրանից բացի առաքում ապահովել նաև այլ երկրներ: 

Ըստ առկա գնահատականների, Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքը կունենա գումարային այնպիսի հզորություն, որը 20-25% -ով կգերազանցի Հյուսիսային Կովկասի, Վրաստանի, Հայաստանի և Արևմտյան, Հյուսիսարևմտյան Իրանի ընդհանուր էներգետիկ պահանջարկը: 

Դա, անշուշտ, թույլ կտա լուծել արտադրության և տարանցման գծերի հզորությունների խնդիրը: Հատկանշական է, որ նույն նախագիծը Իրաքում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը և Իրաքի էներգետիկայի նախարար Լուի ալ Հաթիբին քննարկել են փետրվարի 24-ին Բաղդադում: Քննարկման մանրամասները պաշտոնապես չեն հայտարարվել, բայց, մի շարք տվյալների համաձայն, այդ նախագծի շուրջ աշխատանքները շարունակվում են: Ավելին, այն նախատեսում է, ի թիվս Իրաք էլեկտրաէներգիայի մատակարարման, իրականացնել դրա տարանցում Սիրիա: 

Ընդ որում, այդ նախագիծը մշակվել է պաշտոնական մակարդակում դեռևս 2011 թվականին, և երրորդ երկրի՝ Սիրիայի համապատասխան գերատեսչությունները քննարկել են այն Իրաքի հետ: Իսկ 2016 թվականին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ «Հայաստանը էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին, իսկ Իրանը, իր հերթին, 

Իրաքին, այսինքն՝ Հայաստանը Իրանի միջոցով էլեկտրաէներգիա կարտահանի Իրաք»: Պարզաբանենք, որ արտաքին քաղաքականության գործոնները կանխորոշել են Սիրիայի էներգետիկ լայնածավալ փոխգործակցությունը հարևան երկրներից միայն Իրաքի հետ՝ կապված սիրիա-իրաքյան երկար սահմանի (600 կմ) և Իրաքի ու Իրանի միջև քաղաքական- տնտեսական համագործակցության զարգացման հետ: 

Ավելին, Իրաքը, արտաքին քաղաքականության նկատառումներից ելնելով, ռիսկի չի ենթարկվում, ինչպես նախկինում, երբ էլեկտրաէներգիա էր ներկրում հարևան Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից: Ինչ վերաբերում է հարևան Հորդանանին, ապա նրա շրջանների մեծ մասում, հատկապես Իրաքին հարող տարածաշրջանում առկա է էլեկտրաէներգիայի խրոնիկ պակաս, իսկ նրա քաղաքական հարաբերությունները հարևանների հետ խնդրահարույց չեն: 

Հետևաբար էներգետիկ հարցերում Սիրիայի և Իրաքի շահերը համընկնում են: Ավելի լայն ենթատեքստ նկատի առնելով՝աշխարհագրական գործոններից ակնհայտ է դառնում, որ Հայաստան Մերձավոր Արևելք էլեկտրաէներգետիկ կամուրջը հանդիսանում է Հյուսիս-հարավ եվրասիական տարանցիկ ծրագրին զուգահեռ «ուղեկցորդ»:

 Հետևաբար, լիովին կարելի է համաձայնել Երևանի էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանի այն մտքի հետ, որ Հյուսիս-հարավ տարանցիկ միջանցքը դառնում է հատկապես կարևոր՝ «նաև կապված Սիրիայի էներգետիկ ճգնաժամի հաղթահարման Ռուսաստանի ծրագրերի հետ»: 

Փորձագետը պարզաբանել է, որ, հաշվի առնելով Սիրիայի աշխարհագրական հեռավորությունը Ռուսաստանից, ինչպես նաև «ռուսական կապիտալի ներգրավվածությունը Հայաստանի միջուկային էներգիայի զարգացմանը, ակնհայտ են դառնում Հայաստան-Իրան-Իրաք-Սիրիա միջանցքով Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի փոխանցման հեռանկարները»: 

Դավթյանը նաև ասել է, որ Հայաստանում առկա են բավարար էներգետիկ հզորություններ, և պոտենցիալ 3,555 ԳՎտից իրականում արտադրվում է ընդամենը 2,32 ԳՎտ-ը: Իր հերթին, ըստ «Rus Cabel» պրոֆիլային գործակալության տեղեկության, «Իրանի կառավարությունը ծրագրում է մոտ ժամանակներում սինխրոնացնել իր էներգետիկ համակարգը իրաքյան էներգետիկ համակարգի հետ, ինչը զգալիորեն կբարձրացնի էլեկտրաէներգիայի փոխհոսքերը երկու էներգետիկ համակարգերի միջև, ինչպես նաև հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի փոխշահավետ առևտուր իրականացնել էներգետիկ ազգային շուկաների տարբեր ժամանակային պիկային բեռնվածքների ժամանակ»: 

Մի խոսքով, առկա են Հայաստանի և ԵԱՏՄ-ի՝ էլեկտրական էներգիայի եռակողմ «համակցման» բոլոր հիմնական գործոնները Մերձավոր Արևելքի երկրների հետ, որը ոչ պակաս, եթե ոչ ավելի կարևոր է նույն երկրների համար աշխարհաքաղաքական առումով:

 

 

"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders