Արցախը պատրաստ է ընտրություններին
POLITICS«Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախում կայանալիք ընտրություններին ընդառաջ, երկրի ողջ տարածքով նախապատրաստական մեծ աշխատանքներ և համապատասխան գործընթացներ են իրականացվում: Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առողջապահության նախարարության հետ համատեղ համալիր միջոցառումների շարք է իրականացնում քվեարկության օրը հնարավոր առողջապահական սպառնալիքները կանխելու և ընտրությունների օրվա հրամայականին համահունչ ընտրություն կազմակերպելու համար:
Արցախի առողջապահության նախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ մինչ այս պահը վարակի տարածման դեպքեր չեն արձանագրվել, և դրա հետ կապված ամեն ինչ վերահսկվում է: Ըստ Արցախից եկող տեղեկությունների, երկրում հսկողության ուժեղացման և կանխարգելիչ մեծածավալ աշխատանք է իրականացվում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



