Մեքենայի կողային հայելիները գողացողը հայտնաբերվել է. 18-ամյա երիտասարդն արդեն խոստովանել է
SOCIETYՄարտի 21-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մարտի 20-ի ժամը 22.00-ից մարտի 21-ի ժամը 13.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են շենքի բակում կայանված իր «Մերսեդեսի» կողային հայելիները՝ պատճառելով 250.000 դրամի վնաս:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը Սարի թաղի 5-րդ փողոցից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 18-ամյա երիտասարդ, որը տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



