Հայտնի է`ով կքննի Արամ Օրբելյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
POLITICSԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանի դատական հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակագրվել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանին: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Նշենք, որ փաստաբանը վարչապետից պահանջում է զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցել։
Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարել էր, որ Արամ Օրբելյանը, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, «էն ժամանակներում, երբ Մարտի 1-ի հետ կապված գործ էր քննվում ՍԴ-ում, բազմիցս ելումուտ է արել Սահմանադրական դատարան», որը չի արձանագրվել սահմանված կարգով, իսկ «ոստիկանները բացատրություն են տվել, որ ՍԴ նախագահի օգնականը կամ աշխատակազմի ղեկավարն ասել է՝ շեֆի սանիկն է, թող գա, մի գրանցեք»:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



