Մի շարք զորամասերում և զինվորական հոսպիտալներում ստուգվել է կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնարարականների կատարման ընթացքը
SOCIETYՄարտի 16-ից 20-ը ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը ստուգայց է կատարել զինված ուժերի մի շարք զորամասերում և կայազորային զինվորական հոսպիտալներում: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ստուգվել են ներքին վերակարգերի ծառայության կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, սանիտարական վիճակը, անձնակազմի շրջանում կորոնավիրուսային վարակի կանխարգելմանն ուղղված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հանձնա¬րարականների կատարման ընթացքը:
Կայազորներում և զինվորական հոսպիտալներում ընդհանուր վիճակը գնահատվել է բավարար, տրվել են համապատասխան ցուցումներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



