Ադրբեջանում ՁԻԱՀ-ից 719 մարդ է մահացել
INTERNATIONAL NEWS2015 թվականի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանում ՄԻԱՎ-ով 618 մարդ է վարակվել: Այդ անձանցից 598-ը Ադրբեջանի քաղաքացիներ են, 20-ը` արտասահմանցիներ:
Վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ադրբեջանում ներկայում 4453 ՄԻԱՎ վարակակիրներ կան: Հիվանդներից 1229 հոգին գտնվում են ՁԻԱՀ-ի փուլում: Այս մասին ասվում է Ադրբեջանի առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնի զեկույցում:
Նշվում է, որ մինչ այժմ Ադրբեջանում ՄԻԱՎ վարակից 718 մարդ է մահացել: ՄԻԱՎ-ով վարակվածների 49 տոկոսը վարակվել են թմրանյութերով ներարկման, 41 տոկոսը` հետերոսեռական, 2 տոկոսը` համասեռամոլային ճանապարհով, 1,8 տոկոսը` մորից երեխային անցնելու միջոցով, իսկ մեկ հոգի (0,02 տոկոս)` դոնոր արյունից:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
3
EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



