Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Տե­ղի ունե­ցող գոր­ծըն­թաց­ներն իրենց մեջ նաև նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ են պա­րու­նա­կում

ANALYSIS

Այս փուլում համաշխարհային տնտեսությունը լուրջ ձևափոխման է ենթարկվում։ Համաշխարհային տնտեսության մեջ առանձին կարևորագույն ոլորտներ դժվարին օրեր են ապրում։ Այսպես, օրինակ՝ զբոսաշրջության մակարդակը ներկայումս հասել է նվազագույնի։

Բազմաթիվ համաշխարհային բրենդներ և ընկերություններ դադարեցրել են իրենց արտադրությունը կամ փակել որոշ մասնաճյուղերի գործունեությունը։ Չեղյալ են հայտարարվում նաև տնտեսական առումով խոշոր միջոցառումները և այլն։

Իսկ ներկայիս իրավիճակն իր արտացոլումն է գտնում ֆոնդային բորսաներում առկա տրամադրությունների վրա։ Եվ պատահական չէ, որ բորսաներում բոլոր գործակիցները նվազում են։ Այսպիսի նվազում եղել է միայն 2008 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում, երբ անկումային իրավիճակը տևեց տարուց ավելի։

Սակայն բազմաթիվ փորձագետներ կարծում եմ, որ այս տարի սկսված ճգնաժամը կարող է համաշխարհային տնտեսության համար ավելի ծանր հետևանքներ ունենալ, քանի որ բորսաներում արդեն իսկ տևական ժամանակ կտրուկ անկում է նկատվում, իսկ տնտեսության որոշ ոլորտների գործունեությունն ուղղակի կաթվածահար է եղել։ 

Չնայած դեռևս վաղ է խոսել տնտեսական ռեցեսիայից դուրս գալու մասին, սակայն երբ սկսվի համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացը, համաշխարհային տնտեսական լանդշաֆտի փոփոխություն է տեղի ունենալու, որն իր հետ բերելու է նաև աշխարհաքաղաքական տեղաշարժեր։

Որոշ տնտեսագետներ այն կարծիքին են, որ համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացները իրենց մեջ նաև նոր հնարավորություններ են պարունակում։ Պարզ է, որ ներկայիս ճգնաժամային իրավիճակը համաշխարհային տնտեսության մեջ որոշակի վակուում է առաջ բերելու, իսկ վերականգնման փուլում այդ վակուումը կարող են լցնել նոր դերակատարներ։ 

Ըստ այդմ, կանխատեսումներ կան, թե ճգնաժամային փուլից հետո ավելի է մեծանալու Չինաստանի դերակատարությունը համաշխարհային տնտեսության մեջ, քանի որ Չինաստանը կարողացավ գրեթե հաղթահարած դուրս գալ վարակի տարածմամբ պայմանավորված ճգնաժամի առաջին փուլից։

Այն մասին, որ ստեղծված իրավիճակի արդյունքում կարող են նոր տնտեսական հնարավորություններ բացվել, խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական աճի կանխատեսման մասին հարցին՝ վարչապետը նշել է. 

«Դա արդեն հետաքրքիր չի, հիմա արդեն նախատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, եւ այդ փլուզումը ունենալու է ՀՀ-ի վրա ազդեցություն: Եթե նախկինում մենք ասում էինք, որ 7-8 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու, եւ դա լավ է տնտեսական հեղափոխության համար, հիմա մենք ասում ենք` եկեք այդ թվերը մոռանանք եւ դնենք մի կողմ: Եկեք մտածենք մի բանի մասին, մաքսիմումը անենք, որ կորոնավիրուսից մահվան դեպքեր կամ չարձանագրվեն, կամ արձանագրվեն հնարավորինս քիչ: Էս կորոնավիրոսը մեզ համար բացում է հնարավորություններ»:

Տնտեսագետներն ըստ էության համաձայն են հնարավորությունների գաղափարներին: Սակայն հարցն այն է, որ դրան հասնելու համար սոսկ հայտարարություններից պետք է անցնել կոնկրետ ծրագրային քննարկումների, ուսումնասիրությունների, հատկապես գործընկեր երկրներում առկա ու սպասվող գործընթացների հաշվարկմամբ:

Դրա համար նաև պետք է մի կողմ դնել ամբիցիաներն ու ներգրավել մասնագետների, լսել նրանց կարծիքը ու դրանք չորակել որպես խուճապ տարածող:

Ի դեպ, շատ կարևոր է, որ կառավարությունն առաջիկայում առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն է նախատեսում ցուցաբերել տնտեսությանը, այդ միջոցները պետք է լինեն հասցեական և նպաստեն Հայաստանի արտադրական հնարավորությունների մեծացմանը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation