Այսօրվանից հանրապետությունում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
SOCIETY
Հանրապետության տարածքում՝ մարտի 19-ի ցերեկը, 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 19-ի ցերեկը և 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



