Էջմիածնի նշանդրեքից հայտնի կնոջ հարազատները ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի հեղինակին
SOCIETYԷջմիածնի հայտնի նշանդրեքի մասնակից կնոջ հարազատները երեկ ծեծի են ենթարկել «Սեյ Չիզ» սրճարանի աշխատակից Սերգեյ Սարգսյանին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Սարգսյանը:
Նա ասաց, որ այս առնչությամբ վաղը մանրամասներ կներկայացնի:
Նշենք, որ այս օրերին Էջմիածնում տեղի ունեցած նշանդրեքի մասնակից կնոջ հասցեին հնչած տարատեսակ քննադատություններից զատ նաև հումորներ են անում: Մասնավորապես, Սերգեյ Սարգսյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ մեքենայով քաղաքում շրջելիս նշում է, որ կորոավիրուսը տարածած «ծյոծը» կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:
«Նենց կուզեի քո հետ ծանոթանայի, պաչպչվեի, օգտակար լինեի ձեր առիթին։ Այ սենց են հարց լուծում, ոնց որ ծյոծը լուծեց Երևանի տրանսպորտի հարցը, ոչ թե քաղաքապետարանի պես: Էջմիածնեցի մորքուր առողջություն քեզ, հաջորդ ագամ, որ տենց պլաններ ա լինում մոտդ երկիրը ոչ թե պարալիզացնես, այլ կարգավորես, շարժը պակասացնես, հիվանդներն էլ թող մեռնեն: Էջմիածնեցիք так держать, մորքուր բռնվի...»,-տեսանյութում ասում է Սերգեյ Սարգսյանը։
Նշենք, որ կնոջ հարազատները հաշվեհարդար են տեսել հենց այս տեսանյութում կնոջ հասցեին հնչեցրած արտահայտությունների համար:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



