Նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով ադրբեջանցի 4 զինծառայող է մահացել.
INTERNATIONAL NEWSՉնայած Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության, թե իբր երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը ընդամենը 29 է և, ըստ այդմ, խուճապի մատնվելու պատճառ չկա, իրականությունը լրիվ այլ բանի մասին է վկայում:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Մասնավորապես՝ ըստ մեր հավաստի աղբյուրների, ադրբեջանական զինված ուժերում կտրուկ աճել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը և վերջին շրջանում Ադրբեջանի պաշտպանության նախարարության զինծառայողների մոտ արձանագրվել է մահվան ելքով 3 դեպք, ևս 1 մահվան դեպք արձանագրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերում:
Իր սովորության համաձայն, ինչպես Ադրբեջանի զինված ուժերի հրամանատարությունը, այնպես էլ երկրի բարձրագույն ղեկավարությունը նշված դեպքերի մասին պահպանում է քար լռություն: Ելնելով վերոնշյալից, բացառված չէ, որ շուտով պաշտոնական Բաքվի լրատվամիջոցներում կհանդիպենք ճանապարհաստրանսպորտային պատահարների, սողանքի, տանիքի փլման կամ էլեկտրահարության հետևանքով ադրբեջանական զինուժում արձանագրված մահվան ելքերով դեպքերի մասին հաղորդագրությունների
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



