Yerevan, 10.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե ինչպես ջինսը վրանից ու առագաստներից դարձավ հագուստ

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջինսը խիտ բամբակյա կտորից կարված ամենօրյա հագուստ է: Ջինսի կտորը առաջին անգամ արտադրվել է Իտալիայում դեռևս 16-րդ դարում: Այն կոչվել է jean (իտալերեն «gene» բառից, որն էլ առաջացել է Ջենովա քաղաքի անունից) և արտադրվում էր Ջենովայում, որտեղ առկա էր ինչպես զարգացած տեքստիլ արտադրություն, այնպես էլ արտադրվում էր «լեղակ» կապույտ ներկանյութը: Ջենովական բամբակից արտադրված պինդ անկյունային հյուսվածքով կտորներից առաջին ջինսե տաբատները կարվել են ֆրանսիական Նիմ քաղաքում: Այն ժամանակներում ջինսը հիմնականում նավաստիների հագուստն էր, անգամ Կոլումբոսի նավերի առագաստներն էլ են եղել ջինսի կտորից: 

Հետագայում այդ կտորից հագուստ սկսել են օգտագործել ամերիկայի բեռնակիրները, ավելի ուշ՝ կովբոյները և ոսկի որոնողները: Ջինսի պատմության մեջ զարգացման խթան է հանդիսացել 1853 թվականը, երբ ԱՄՆ-ում Լևի Ստրաուսի ընկերությունը որպես ֆերմերների աշխատանքային հագուստ սկսում է ջինսե տաբատներ արտադրել: Սկզբում ջինսերը կարվել են անգլիական կամ ամերիկյան արտադրության կանեփի թելերից ստեղծված կտորից։

 Հետագայում կանեփը փոխվել է բամբակի, և հետագայում արդեն «ջինսային հեղափոխության» ժամանակ (1960-ական թվականներ) կանեփային կտոր չի օգտագործվել։ Ազգությամբ գերմանացի Լևի Ստրաուսը ծնվել էր Գերմանիայի Բուտտենհեյմ քաղաքում: Մեծանալով աղքատ ընտանիքում՝ նա եղբայրների հետ մեկնում է Ամերիկա՝ բախտ որոնելու: 

Սկզբից Նյու Յորքում Ստրաուս եղբայրները զբաղվել են գալանտերային ապրանքների (կոճակ, ասեղ, թել և այլն) և կտորեղենի վաճառքով: Կալիֆորնիայում «ոսկու տենդը» սկսվելու հետ որոշվել է Լևին գործուղել այնտեղ՝ ընկերության մասնաճյուղ բացելու համար: 1853 թվականին նա, ստանալով ամերիկյան քաղաքացիություն, ուղևորվել է Սան Ֆրանցիսկո և բացել ընկերության գրասենյակ: Գործերը հաջող են ընթացել, և Լևի Ստրաուսը հիմնադրել է իր «Levi Strauss & Co.» ընկերությունը: 

Ընկերությունը վաճառել է ոչ միայն պատրաստի հագուստ, այլ նաև ջինսի կտորեղեն ոսկի որոնողների տենտերի և վրանների համար: Մի անգամ կտորեղենի մի խմբաքանակ չի վաճառվել, իսկ ոսկի որոնողներից մեկն էլ բողոքել է, որ աշխատանքային տաբատները անորակ են և շուտ են մաշվում ու փչանում: Լևին այդ ժամանակ որոշել է պահեստում մնացած տենտերի և վրանների կտորեղենից աշխատանքային տաբատներ կարել: Նոր ջինսե տաբատները ոսկի որոնողներին շատ են դուր եկել: 

Դրանք ամուր են և ուշ մաշվող: Հետագայում արդեն ջինս սկսել են հագնել նաև այլ բանվորներ, քանի որ դա պրակտիկ է: Ամենօրյա հագուստ ջինսը դարձել է ավելի ուշ՝ 1960-ականներին, երբ նրանք մոդայիկ են դարձել սկզբում Ամերիկայում, հետո էլ ամբողջ աշխարհում: Դա եղել է «ջինսային հեղափոխության» ժամանակաշրջանը: 

Համարվում է, որ ջինսի մասսայականացման պատճառն այն է, որ պատանիները սկսել են այն հագնել ամենօրյա հագուստի տեղ, որպես բողոքի նշան՝ նկատի առնելով կապույտ գույնը: Հիպպիները սկսել են ջինսից կարված իրենց հագուստները զարդարել ասեղնագործություններով, ամենատարբեր նախշերով և զարդարանքներով։ 

Նման գաղափարը դուր է եկել մոդելավորողներին, և շուտով նրանցից շատերը նախ՝ սկսել են ներկայացնել ջինսե տաբատները, այնուհետև՝ զանազան նախշերով և զարդարանքներով վերնաշապիկներ, կիսաշրջազգեստներ ու բաճկոններ։ Բայց մոդելավորողները դրանով չեն բավարարվել և անցել են կտորը մաշեցնելուն՝ ընդհուպ մինչև մանրաթելերի պատռվածքներ, նստատեղերի, ծնկների և ազդրերի առաջամասերի սպիտակեցում, կտորի «ծվատում» և այլն: 

Ընդհուպ մինչև 20-րդ դարի ավարտը ողջ աշխարհում կատարելագործվել են ջինսերի «ծերացման» տեխնոլոգիաները։ Սակայն 2000-ականների սկզբներին մի քանի մոդելավորողներ որոշել են վերադառնալ «հին, բարի» երկնագույն ջինսին։

 

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh