Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Ան­հիմն կեր­պով աշ­խա­տան­քից ազատ­ված­նե­րը կա­րող են դա­տա­կան կար­գով վե­րա­կանգ­նել իրենց իրա­վունք­նե­րը»

INTERVIEW

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մեր քաղաքացիներից շատերին պետությունը մեկուսացրել է, ոմանք ինքնամեկուսացել են սեփական տներում՝ հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով։ Եթե դպրոցականների և ուսանողների դեպքում մեկուսացումը խնդիրներ չի առաջացնում, ապա աշխատող մարդիկ ստիպված են փաստորեն աշխատանքի չներկայանալ։

Օրերս ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրեն է դիմել Թեհրանի չվերթով ժամանած անձը, ում մոտ Հայաստանում առաջինը կորոնավիրուս հաստատվեց։ Նա հոսպիտալացվել էր կնոջ հետ, սակայն կնոջ մոտ թեստի պատասխանը բացասական էր եղել հենց հոսպիտալացման պահին։ Մարուքյանի խոսքով, գործատուն, տեղեկացված լինելով այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչ նպատակներով էր հոսպիտալացվել կինը, անտեսելով աշխատողի իրավունքները երաշխավորող ՀՀ օրենսդրությունը, ազատել է տիկնոջն աշխատանքից հիվանդանոց ընդունվելուց հետո։

«Փաստը» որոշ ահազանգեր է ստանում նաև մասնավոր սեկտորում գործունեություն ծավալող մեր քաղաքացիներից այն մասին, որ գործատուները նրանց ազատում են աշխատանքից կամ զգուշացնում են ազատելու մասին, երբ վերջիններս որոշում են աշխատանքի չներկայանալ՝ ելնելով սեփական անվտանգությունից։ Պետական հիմնարկների դեպքում դրանց ղեկավարները որոշեցին աշխատանքը մեծամասամբ առցանց եղանակով կատարել և աշխատավայր ներկայանալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Մասնավոր հատվածում աշխատավայր չներկայանալու խնդիրն ավելի խորքային է։ Փաստորեն, աշխատանքային հարաբերությունները մի դեպքում կարգավորվում են ՀՀ օրենսդրության շրջանակներում, եթե գործատուի և աշխատողի միջև կա կնքված աշխատանքային պայմանագիր, մյուս դեպքում՝ գործատուի անձնական հայեցողությամբ, եթե նման պայմանագիր չկա։ 

աստաբան Իրինա Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում նշում է՝ երբ երկրում հայտարարված չէ արտակարգ դրություն, ասել, որ գործատուն իրավունք չունի նման կերպ վարվել, այսինքն՝ մարդուն ազատել աշխատանքից, չենք կարող։ «Գործատուն իր շահերից ելնելով պնդում է, որ իր աշխատողը պետք է աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները կատարի։ Այստեղ առաջանում է վեճ գործատուի և աշխատողի միջև»,-ասում է Հակոբյանը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության հայտարարումը լինում է ի նպաստ աշխատողների։

«Ցանկացած գործատու պարտավոր կլինի հաշվի առնել հայտարարված արտակարգ դրությունը։ Կախված, թե դրանք ինչ տեսակի աշխատանքներ են, պետք է առավելագույնս փորձել այնպես անել, որ չխախտվեն աշխատողների իրավունքները։ Հասկանում ենք նաև, որ գործատուները պետք է որոշակի միջոցներ ձեռնարկեն իրենց իրավունքների պաշտպանության առումով։ Պետք է փորձել, օրինակ՝ տնային պայմաններում կատարել աշխատանքը, կամ էլ այլ ել քեր գտնել ստեղծված իրավիճակից։ Ամեն դեպքում արտակարգ դրության հայտարարումն աշխատողի օգտին է, որովհետև ցանկացած գործատու պարտավոր է լինելու հաշվի նստել այդ փաստի հետ»,-նշում է մեր զրուցակիցը։ 

Մեր այն հարցին, թե արդյո՞ք այն աշխատողները, որոնք անհիմն կերպով աշխատանքից ազատվել են կորոնավիրուսի՝ Հայաստանում տարածման ժամանակաշրջանում, կարող են դատական կարգով վերականգնել իրենց աշխատանքային իրավունքները, Հակոբյանը դրական պատասխան է տալիս։ «Նախ՝ հիշեցնեմ, որ աշխատանքային օրենսգիրքը վերաբերում է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորներին։ 

Օրենքը բոլորի համար է։ Եթե մասնավոր կամ պետական սեկտորի ցանկացած աշխատողի անհիմն կերպով ազատեն աշխատանքից, բնականաբար, վերջինս կարող է դատական կարգով վերականգնել իր իրավունքները։ Ակնհայտ է և ապացուցման ենթակա չէ այն փաստը, թե երկրում ինչպիսի իրավիճակ է։ 

Օրենքը նախատեսում է, որ մեկ ամբողջ աշխատանքային օր անհիմն կերպով աշխատանքի չներկայանալու դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողին ազատել աշխատանքից, այնուամենայնիվ, գործատուն առանց բացատրություն վերցնելու չի կարող նման բան անել։ Եթե այս ամենը գործատուն հաշվի չի առնի, ապա բնական է, որ աշխատողը հետագայում դատական կարգով վերականգնելու է իր իրավունքները, ստանալու է և՛ պարապուրդի գումարը, և՛ վերականգնվելու է իր համապատասխան աշխատատեղում, և՛ գործատուից էլ պահանջելու է իր խախտված իրավունքների վերականգնման համար կատարված ծախսերը՝ լինեն դրանք դատական, թե փաստաբանական ծախսեր»,-ընդգծում է փաստաբանը։

Հակոբյանը միևնույն ժամանակ շեշտում է, որ այս իրավունքները տարածվում են աշխատանքային պայմանագիր կնքած քաղաքացիների վրա։ 

«Աշխատանքային իրավահարաբերությունները ծագում են միայն այն պարագայում, երբ ունենք կնքված աշխատանքային պայմանագիր։ Հետևաբար, երբ որևիցե մեկը չունի օրենքով սահմանված կարգով կնքված աշխատանքային պայմանագիր, իր վրա այդ իրավահարաբերությունները չեն կարող տարածվել, բնականաբար, չեն կարող տարածվել նաև պատասխանատվության միջոցները։ Այսինքն՝ եթե օրինական կարգով ձևակերպված աշխատող չի, հետագայում չի կարողանալու իր խախտված իրավունքները վերականգնել»,-եզրափակում է Իրինա Հակոբյանը։

Նա հիշեցնում է՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program