Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ար­տա­կարգ իրա­վի­ճակ­նե­րում բո­լո­րի հա­մար չա­փա­զանց լավ լու­ծում­ներ չեն լի­նում

ANALYSIS

Կորոնավիրուսը, այդուհանդերձ, ինչպես և սպասելի էր, թափանցեց Հայաստան: Փաշինյանի «թու-թու-թու»-ն չօգնեց, քանի որ համաճարակը սնահավատ չէ: Կառավարությունը ակնհայտորեն չէր նախապատրաստվել այս իրավիճակին՝ թերևս հույս ունենալով, որ եղանակները արագ կտաքանան մինչև +2527օ և միաժամանակ հնարավոր կլինի անցկացնել այնքան ցանկալի հանրաքվեն: 

Հենց այդ միջոցառումն էլ ակնհայտորեն իշխանության անգործության հիմնական պատճառներից մեկն էր, թեպետ երբ առաջին վարակակիրը հայտնվեց Իրանում, անմիջապես պետք էր միջոցներ ձեռնարկել ու փակել սահմանները: Բայց իշխանությունը նախապատրաստվում էր քարոզարշավի, մինչև Սյունիքում և Վայոց ձորում անցկացված հանդիպումներից էլ պարզ դարձավ, որ կորոնավիրուսը խրոխտ քարոզարշավից էլ չի վախենում և գրոհում է:

Այժմ իշխանությունը նոր-նոր անցնում է հրատապ միջոցների ձեռնարկման ՝ հընթացս փորձելով սեփական անպատասխանատվության մեղավորությունը բարդել «անգիտակից» քաղաքացիների վրա: Եվ, այնուամենայնիվ, իրավիճակն ակնհայտորեն վատթարացման միտում ունի. հիվանդների ու մեկուսացվածների թիվն օրավուր մեծանում է: 

Մյուս կողմից՝ արդեն իսկ փակված սահմանների պարագայում չի հաջողվելու պահպանել տնտեսական ակտիվության եղած համեստ տեմպերը: Հետևապես տնտեսության հիմնական ճյուղերում կորուստներն անխուսափելի են, արդեն իսկ անհանգստացնող վիճակում է տուրիզմը: Զբոսաշրջիկների բացակայությունը հարվածում է ամբողջ սպասարկման ոլորտին, արտարժույթի նվազման հետևանքով սկսված դրամի արժեզրկումը շարունակվելու է: 

Իհարկե, ԿԲ-ն կարող է պահուստային ֆոնդից դոլար նետել շուկա և առժամանակ պահել դրամի փոխարժեքը, բայց դա կունենա միայն կարճաժամկետ արդյունք, քանի որ պետական պահուստները անսպառ չեն:

Տնտեսական իրավիճակի վրա արդեն իսկ բացասական ազդեցություն է թողնում ռուսական ֆոնդային շուկայի լրջագույն անկումը, որի պատճառը նավթի գնի շուրջ առաջացած պատերազմներն են՝ արդյունահանող երկրների միջև: 

Ռուբլին արժեզրկվել է առնվազն 10 նիշով, ինչը նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան մտնող տրանսֆերտները ևս նվազելու են, որովհետև իջնելու է ռուբլու գնողունակությունը: 

Թեպետ Ռուսաստանը ակնհայտորեն շատ լուրջ է նախապատրաստվել համաճարակին, բայց եթե այն լայն տարածում ստանա, կարող են բազմաթիվ աշխատատեղեր փակվել: Այդ դեպքում Հայաստանից «խոպան» մեկնածների առնվազն մի մասը հարկադրված կլինի վերադառնալ, ինչը համալրելու է գործազուրկների բանակը և, բնականաբար, մեծացնելու սոցիալական լարվածությունը: Բոլոր այս աննպաստ սցենարներին Հայաստանի կառավարությունը ակնհայտորեն պատրաստ չէ:

Ավելին, իշխանությունը մինչ երեկ դեռևս տատանվում էր նույնիսկ հանրաքվեի չեղարկման հարցում: Այն դեպքում, երբ մի ամբողջ քաղաք՝ Էջմիածինը, հայտնվել է համաճարակի գոտում, իսկ տարածումն ադեն ընդգրկում է այլ բնակավայրեր: Իշխանության մտահոգությունը հասկանալի է, որովհետև հանրաքվեի անցկացումը ավելի ուշ ժամկետներում հազիվ թե վարչախմբի համար դրական ելքով ավարտվի: 

Սակայն այլ բան է ցանկությունը, այլ բան՝ իրականությունը: Հաճախ իրավիճակն ինքն է թելադրում բոլոր ցանկությունները, այդ թվում՝ այնպիսի «կենաց-մահու» ցանկությունը, ինչպիսին ունի այս իշխանությունը արագորեն ՍԴ դատավորներից ձերբազատվելու: Դա ցույց տվեցին նաև կառավարության նիստում և ԱԺ-ում երեկվա քննարկումները: Արտակարգ իրավիճակներում, ինչպես պատերազմի ժամանակ, բոլորի համար չափազանց լավ լուծումներ չեն լինում, լինում են միայն վնասները առավելագույնս բացառող կամ գոնե նվազագույնի հասցնող լուծումներ:

Այնպես որ, լավ է, որ թեկուզ ուշացումով, բայց որոշակի քայլեր ձեռնարկվում են: Ու հետագայում էլ բոլոր հարցերին պետք է տալ այնպիսի լուծումներ, որոնք սեփական ցանկություններից չեն բխում, այլ հանուրի շահերից: Հակառակ դեպքում իշխանությունը կփոխվի շատ ավելի արագ, քան խորհրդարանում և կառավարությունում նստածները պատկերացնում են:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation