Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­մի­ան՝ հա­մաշ­խար­հա­յին տնտե­սա­կան ճգնա­ժա­մի ցու­ցիչ.

ANALYSIS

Կորոնավիրուսի պանդեմիան, պատկերավոր ասած, վարակել է նաև համաշխարհային տնտեսությունը։ Աշխարհի ֆինանսատնտեսական ոլորտը կանգնած է ճգնաժամի առաջ։ Համաշխարհային ֆինանսական շուկան շարունակում է տուժել կորոնավիրուսի տարածման պատճառով։

Ֆոնդային բորսաներում ինդեքսների զգալի անկում է նկատվում։ Փորձագետների գնահատմամբ, սակայն, ընթացիկ ցուցանիշները վատթարագույնն են ֆոնդային բորսաների համար 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից ի վեր:

Սրան գումարվել է նավթի համաշխարհային գների աննախադեպ անկումը, որը մեծապես հարվածել է նավթ արդյունահանող երկրների տնտեսությանը, ինչի արդյունքում նկատվում է այդ երկրների ազգային արժույթի արժեզրկում։ Այսպես օրինակ՝ նավթի գների անկման արդյունքում Ռուսաստանում ռուբլու կտրուկ անկում նկատվեց։

Բացի նավթի շուկայից, տեսանելի է նաև այնպիսի ապրանքների և հումքի գնանկում, որոնց հիմնական սպառողներից մեկը Չինաստանն էր, որտեղ կորոնավիրուսի տարածման պատճառով մեծապես նվազել է պահանջարկը։ Դրա արդյունքում է նաև, որ նվազել է Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեցող պղնձի հումքի գները։

Սակայն կորոնավիրուսի ակտիվ տարածումը Չինաստանից դեպի այլ տարածաշրջաններ, մասնավորապես Եվրոպա, պատճառ դարձավ, որպեսզի երկրները փակեն իրենց սահմանները, չեղարկեն զանգվածային միջոցառումները, դադարեցնեն ավիահաղորդակցությունը և քաղաքացիների միջև շփումները, ինչի արդյունքում մեծ վնասներ է կրում ոչ միայն տուրիզմը և ավիաբիզնեսը, այլև հյուրանոցային բիզնեսը։ Եվ այս գործընթացն ազդում է գրեթե բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա։

Պետք է հաշվի առնել, որ ամեն տարի մեծ թվով զբոսաշրջիկներ էին այցելում Հայաստան, և հատկապես գարնանը բազմաթիվ իրանցիներ էին գալիս մեր երկիր Նովրուզը նշելու համար և գումարներ ծախսում այստեղ։ Իսկ Իրանում և մյուս երկրներում կորոնավիրուսի տարածման արդյունքում Հայաստանը զրկվում է զբոսաշրջության ընձեռած հնարավորություններից։

Վարակի տարածման պայմաններում որոշ ընկերություններ և բիզնեսներ արդեն իսկ ժամանակավորապես դադարեցրել են իրենց մասնաճյուղերի գործունեությունը՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները նախընտրում են մեկուսանալ, և դրա արդյունքում նվազել է սպառումը։ Եվ երբ տնտեսվարողները չեն աշխատում, նշանակում է, որ հարկային մուտքերը կնվազեն, իսկ բյուջեի կատարման համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է հարկային մուտքերի կատարումը։ Եվ, ըստ այդմ, մեծ է հավանականությունը, որ բյուջեի մուտքային մասով խնդիրներ կառաջանան։

Բարդ իրավիճակ է ստեղծվելու նաև բանկային համակարգում։ Ստեղծված պայմաններում մեծ թվով քաղաքացիներ և իրավաբանական անձինք, որոնք վարկեր էին վերցրել և ներգրավել բիզնեսի մեջ և այլ ոլորտներում, չեն կարողանալու ըստ ժամանակացույցի կատարել իրենց բանկային պարտավորությունները։

Իսկ բանկերը ստիպված են լինելու հետաձգել վարկային պարտավորությունների կատարումը, սակայն նրանք էլ խնդիրների առաջ են կանգնելու իրենց կողմից ներգրավված վարկերը և ավանդատուների տոկոսները վերադարձնելու հարցում։

Լուրջ պրոբլեմ կարող է ստեղծել նաև դրամի կտրուկ արժեզրկումը, ինչի նախանշանները շատ արագ կարող են տեսանելի դառնալ։ Եվ նախկինում եղել են նախադեպեր, երբ դրամի կտրուկ արժեզրկումը հանգեցրել է խուճապային տրամադրությունների ստեղծման և գների անհարկի բարձրացման։

Այս ամենի մասին խոսվեց նաեւ երեկ խորհրդարանում։

«Մենք կհաղթահարենք ոչ միայն կորոնավիրուսը, այլև ակնկալվող տնտեսական դժվարությունները»,-երեկ ասաց վարչապետ Փաշինյանը:

Հուսով ենք՝ այդպես էլ կլինի, սակայն դրա համար կառավարությունից պահանջվում է միջոցներ ձեռնարկել ոչ միայն վարակի հետագա տարածումը կանխելու ուղղությամբ, այլև կիրառել համապատասխան ֆինանսական և տնտեսական գործիքակազմ, որպեսզի տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումները դուրս չգան վերահսկողությունից։ Եվ սա պետք է անել ճիշտ ժամանակին ու չսպասել, որ իրավիճակը խորանա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation