Այս հանգամանքը շրջապատի համար որևէ վտանգ չի՛ պարունակում. Տավուշի մարզպետարանի հայտարարությունը
SOCIETY
Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում` անդրադասռնալով Հռոմից ժամանած ՀՀ քաղաքացիներին Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում մեկուսացնելուն:
«Իտալիայից հատուկ չվերթով ժամանած ՀՀ քաղաքացիները մեկուսացվել են Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տարածքում:
Տեղեկացնում ենք, որ ուուսուցման կազմակերպման գործընթացի վրա այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենալու: Վարժարանի տարածքը կանխարգելիչ միջոցառումներից հետո կախտահանվի:
Հարգելի՛ դիլիջանցիներ և Դիլիջանի հյուրեր, այս հանգամանքը շրջապատի համար որևէ վտանգ չի՛ պարունակում և չի՛ կարող ազդել Դիլիջանի բնականոն կյանքի և որևէ քաղաքացու առողջության վրա:
Շարունակե՛ք պահպանել հանգստություն և հետևել հիգիենայի կանոններին ու Առողջապահության նախարարության ցուցումներին»,-ասվում է հայտարարությունում:



