Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին
SPORTՊորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին:
Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն: Ռոնալդուն մտադիր է վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև վճարել բժիշկներին և սպասարկող անձնակազմին: Անձամբ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Պորտուգալիայում և երկշաբաթյա կարանտինին մեջ է, քանի որ«Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:
Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպեսպանդեմիա:Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



