Երևանում բախվել են Nissan Skyline-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է
SOCIETYՄարտի 15-ին մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում, Սվաճյան փողոցում բախվել են Nissan Skyline մակնիշի 77 MF 477 համարանիշի և AC 087 համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



