Էջմիածնի դպրոցի աշակերտներին եւ նրանց ծնողներին մեկուսացնում են (ֆոտո)
SOCIETYԷջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան մասնակցել էր հայտնի նշանդրեքին:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեխան սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում, երրորդ դասարանում, առաջին հերթում:
Այս պահին մեկուսացնում են երեխայի դասարանի աշակերտներին եւ ծնողներին:
Նրանց դպրոցի բակից տեղափոխում են հատուկ ավտոբուսով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի։
Կորոնավիրուսով վարակվածների մեջ դպրոցահասակ երեխա կա․ ԱՆ

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



