Անհետացած ինքնաթիռը. ինդոնեզացի գյուղացիները գտել են խորտակված ինքնաթիռի բեկորները
SOCIETY54 ուղևոր ու անձնակազմ ունեցող ինքնաթիռը դեպի Պապուա ներքին թռիչք կատարելիս թռիչքից 33 րոպե անց կորցրել է կապը դիսպետչերների հետ: Ինդոնեզացի գյուղացիները գտել են ինքնաթիռի բեկորները: IL267-ին չի հաջողվել վերադառնալ Օքսիբիլ Սենտանիից, ինչպես նախապես չվացուցակով նախատեսված էր:
Ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից 33 րոպե անց վատ եղանակային պայմանների պատճառով: Ինքնաթիռի թռիչքը, որտեղ գտնվել է 44 չափահաս, 5 երեխա և անձնակազմի մի քանի անդամ, պետք է 45 րոպե տևեր: Վերջին տեղեկությունը եղել է այն, որ, նախքան կապի կորուստն այն գտնվել է Բինթանգ լեռների շրջանում: Տեղացիները հայտնել են, որ այն բախվել է Տանգոկ լեռանը: Հայտնի չէ՝ փրկվածներ կա՞ն, թե՞ ոչ: Չկան փաստեր, որ օդաչուն փրկարարական ազդանշան տված լինի:
Ավիաընկերությունը պնդել է, որ ինքնաթիռը 27 տարեկան է և «Տրիգանա» ընկերությունը 1991թ. սկսած ընդամենը 14 լուրջ պատահար է գրանցել: 2009թ. մեկ այլ ինքնաթիռ է այս նույն հատվածում անհետացել: Այն բախվել է լեռանը և հայտնաբերվել է 2 օր անց: Եղել են նաև այլ պատահարներ: Սա մղել է ինդոնեզական կառավարությանը պահանջել անվտանգությունը բարելավելու նոր կարգեր ընդունել:



