Գեղարքունիքի մարզում Opel-ը կողաշրջվել է. կա 1 զոհ
SOCIETYԱյսօր՝ մարտի 13-ին, Գեղարքունիքի մարզում այսօր՝ մարտի 13-ին ժամը՝ 18:25-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.5-րդ կմ հատվածում, դեպի Երեւան ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է. կա մեկ զոհ։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։
Վթարի հետեւանքով վարորդն ու ավտոմեքենայի ուղեւոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 34-ամյա Զարուհի Գեւորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Զ. Գեւորգյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



