Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ինչո՞ւ է առողջությանը վնաս պատճառել «ռումյանան»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կարմրաներկը (ռումյանա) դեկորատիվ կոսմետիկ միջոց է, որն օգտագործում են կանայք այտերի երանգավորման, ավելի երիտասարդ տեսք ստանալու, կամ այտոսկրերն ընդգծելու համար։ Այսօր այդ միջոցը կարելի է գտնել գրեթե յուրաքանչյուր աղջկա կոսմետիկ պայուսակում: Իր պատմության ընթացքում մարդիկ կարմրաներկին տարբեր կերպ են վերաբերվել: Որոշակի ժամանակահատվածում գռեհիկ է համարվել կարմրաներկ օգտագործելը, իսկ մեկ այլ ժամանակահատվածում կանայք այն օգտագործել են մասսայաբար: 

Հին եգիպտացիները առաջինն են եղել, որ սկսել են օգտագործել դրանք: Դա եղել է դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում: Կարմրաներկի արտադրության համար օգտագործվել են որոշ բույսեր կամ կարմիր հատապտուղների հյութեր: 

Ժամանակի ընթացքում այտերի կարմրության նորաձևությունը տարածվել է Հունաստանում և մի շարք այլ երկրներում: Եվրոպացի կանայք սկսել են առավել ակտիվորեն օգտագործել կարմրաներկը՝ շնորհիվ Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչիի, որն այդ կոսմետիկ արտադրանքը նորաձևության մեջ է մտցրել 16-րդ դարի 30-ականներին: Ֆրանսիական ազնվականության համար այս կոսմետիկ արտադրանքը պատրաստվել է, ինչքան էլ զարմանալի է, բժիշկների կողմից: 

Նրանք կարմրաներկ պատրաստել են միջատներից ստացված ներկից, կարմինից, մոմից: Մնացած մարդիկ ստիպված են եղել այդ նպատակով օգտագործել բույսեր և հատապտուղների հյութեր: Եվրոպայի որոշ երկրներում կարմրաներկի ավելի պայծառ երանգ ստանալու համար օգտագործել են սնդիկի բնական հանքանյութ կինովարը, որն առողջության համար վտանգավոր նյութ է: 

Դրա  հետևանքով մեծ թվով ազնվական կանայք տառապել են թուլությունից, գլխացավերից և երբեմն անգամ տեսողության խանգարումներից: Բժիշկներին հաջողվել է հայտնաբերել նման ախտանշանների պատճառը միայն 17րդ դարի վերջին: Դրանից հետո կինովարի փոխարեն սկսել են օգտագործել սաֆլոր ներկանյութը: 19-րդ դարում՝ Վիկտորիա թագուհու օրոք, կոսմետիկայի օգտագործումը պարկեշտ աղջիկների համար համարվել է անընդունելի: Համարվում էր, որ այն միայն թեթևաբարո կյանք վարող կանանց համար է:

 Այդ պատճառով աղջիկները ստիպված են եղել այտերը մերսել, որպեսզի դրանք վարդագույն տեսք ստանան: Ներկայումս ժամանակակից կարմրաներկերի հիմնական բաղադրիչը մանրացված տալկի փոշին է: Հենց տալկի օգտագործումն է կոսմետիկա արտադրողներին հնարավորություն տվել ստանալ լավագույն արդյունք, քանի որ այդ նյութը հավասարաչափ է ծածկում մաշկը և հեշտությամբ ներառվում մաշկի գույնի մեջ: Որպես ներկանյութ դեռևս օգտագործվում են նաև կարմինն ու սաֆլորը: Մաշկի վրա առավել թեթև էֆեկտ է առաջացնում այն կարմրաներկը, որը նոսրացված է գլիցերինիով կամ զտված մոմով: 

Հաճախ կարմրաներկի մեջ ներառում են նաև արևապաշտպան միջոցներ, որոնք պաշտպանում են մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ժամանակակից արտադրողները առաջարկում են կարմրաներկերի հսկայական ընտրություն: Կարմրաներկը կարող է լինել փոշու, քսուկի և նույնիսկ հեղուկի ձևով, և յուրաքանչյուր տեսակ ունի իր կիրառման առանձնահատկությունները: 

Օրինակ՝ հեղուկ կարմրաներկը կատարյալ է այն երիտասարդ աղջիկների համար, որոնք պարզապես նոր են սովորում դիմահարդարվել, քանի որ հեշտ է վերահսկել ներկի քսման ինտենսիվության աստիճանը:

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card