Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Լա­վա­գույն հա­կազ­դե­ցու­թյու­նը Ար­ցա­խի սուբ­յեկ­տայ­նու­թյան վե­րա­բե­րյալ նոր դիս­կուրս­ներ ծա­վա­լե­լը կլի­նի»

INTERVIEW

Ադրբեջանի կողմից փորձ է արվում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի իմիջը բարձրացնել, որի լավագույն տարբերակը միջազգային հանրության ձեռամբ դա իրականացնելն է, ինչը որոշ չափով ստացվում է։ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Հովսեփ Բաբայանի դիտարկումն է, ով թվարկում է, այսպես կոչված, ԼՂԱՀ-ի ղեկավարի հետ մինչ այս տեղի ունեցած հանդիպումները, որոնցից վերջինը Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփի հետ ունեցած հանդիպումն էր։ Նշենք, որ ավելի վաղ, այսպես կոչված, ԼՂԱՀ -ի ղեկավարի հետ հանդիպում էր ունեցել նաև ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

«Հիմա մեզ պետք է հետաքրքրի ոչ թե այն, թե ինչու է Ադրբեջանը նման քայլերի գնում, այլ ինչպես կարող ենք չեզոքացնել կամ կանխել այդ փորձերը։ Այս առումով միջազգային հանրության կամ ԵԱՀԿ-ի կողմից, որպես այդպիսին, ճնշում բանեցնելը ռեալ չէ։ Մեր լավագույն հակազդեցությունը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ նոր դիսկուրսներ ծավալելը կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը՝ շեշտելով, որ պետք է ապահովել այդ դիսկուրսների ակտիվությունը միջազգային ասպարեզում, նաև եվրոպական գործընկերների հետ հանդիպումների ֆոնին։

Անդրադառնալով պնդումներին, թե առանց հայկական կողմի համաձայնության համանախագահող երկրների ներկայացուցիչները չեն կարող հանդիպել վերոնշյալ համայնքի ներկայացուցչի հետ՝ փորձագետը խնդիրը մի քանի տեսանկյունից դիտարկեց՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, այս մասին պետք է ենթադրությունների դաշտում խոսենք։

Բաբայանը հակված է մտածել, որ եթե հայկական կողմից այդ հանդիպումները չեն ընդունվել, միևնույն ժամանակ չեն արժանացել նաև լուրջ ընդդիմության. «Այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը կազմակերպություն է, որը կարող է իր միջոցներով հանդիպում կազմակերպել իր երկրում հավատարմագրված դեսպանի հետ։ Գուցե հայկական կողմը համաձայնել է այս տարբերակին, բայց միայն այն առումով, որ այդ հանգամանքը որևէ կերպ չպետք է ազդի բանակցությունների օրակարգի վրա ու իրենց ներքին դաշտում մնա»։

Դիտարկելով ոչ թե դեսպանների, այլ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հանգամանքը՝ նա նկատեց, որ նախկինում էլ են եղել նման հանդիպումներ՝ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերի շրջանակներում. «Նպատակը բոլոր կողմերում տիրող տրամադրությունները հասկանալն է, որ, ըստ այդմ, զեկուցեն ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Բայց հարցն ինչո՞ւ է այս պահին ցավոտ մեզ համար, որովհետև բացի նրանցից, այսօր կա նաև դեսպանների հանգամանքը։ Սա է պատճառը, որ այս ամենը հիմա ավելի բուռն է ընդունվում»։

Հ. Բաբայանը ներկայիս փուլի ակտիվությունն ու Ադրբեջանի նման լոբբինգը դիտարկում է հայկական կողմի հայտարարությունների համատեքստում։

«Սա Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության պարզ արձագանքն է, ըստ որի՝ Արցախը բանակցային սեղան պետք է վերադառնա։ Ի տարբերություն նախորդների, նա բանակցային ռազմավարության առաջին կետ նշեց Արցախի վերադարձը։ Այս մասին նախկինում էլ էին շեշտում, բայց ռազմավարության առաջին կետը չէր։ Ադրբեջանի համար անցանկալի է Արցախի վերադարձը բանակցային սեղան, մենք էլ դեմ ենք, որ իրենց, այսպես կոչված, ԼՂ ադրբեջանական համայնքը որևէ կերպ մասնակցություն ունենա։ Փաստորեն, այսպիսով Ադրբեջանը փորձում է չեզոքացնել մեր փաստարկը. այսինքն, եթե Արցախը վերադառնա, թող մեր համայնքն էլ գա, եթե ոչ, ավելի լավ, մենք երկուսով կբանակցենք։ Երկու դեպքում էլ փորձում է այնպես անել, որ բանակցություններում իր պատրաստվածությունն ունենա»։

Ինչ վերաբերում է վերոնշյալ հանդիպումների շուրջ հայկական կողմի արձագանքներին, մեր զրուցակիցը երկու հանգամանք առանձնացրեց. 

«Ասում են, որ դրանք որևէ կերպ չեն ազդում բանակցության վրա։ Հանրային ընկալման տեսանկյունից սա կարծես անբավարար պատասխան է. կարող է ստեղծվել տպավորություն, թե մենք ռեակտիվ պատասխանողն ենք, ու եթե այդ պատասխանողի արձագանքը թույլ է, նա մի տեսակ ստորադասվում է։ Բայց եթե մի կողմ թողնենք հանրային ընկալումները, գուցե պատասխանը չափավոր որակենք, որտեղ չկան նաև էմոցիոնալ հանգամանքներ։ 

Հանրային ընկալումների տեսանկյունից պատասխանները թույլ են, և այս առումով ԱԳՆ-ն գուցե պետք է վերանայի այդ մոտեցումը, իսկ ոչ հանրային ընկալումներից դուրս գործ ունենք չեզոք դիվանագիտական պատասխանների հետ։ Մյուս կողմից՝ եթե ենթադրենք, որ հայկական կողմի համաձայնությունը կա, ԱԳՆ-ն լավ տեղյակ է ամեն ինչից, պարզապես թաքցնում է, և մենք ուղղակի պատահական ենք իմանում այդ ամենի մասին, ապա պատասխաններն այդ ֆոնին ավելի վատն են. եթե թաքցնելու նպատակ կա, պետք է գոնե այնպես անել, որ մենք, որպես հանրություն, չլինենք ստորադասված պատասխանողի դերում, այլ խոսենք ավելի ամուր դիրքերից»։

 

Նրա խոսքով, ընդհանուր քաղաքականության ընթացքը ցույց կտա, թե «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվածի ազդեցության բաղադրիչը ինչպիսին կլինի. «Համենայն դեպս, եթե ոչ բուն բանակցային գործընթացում, առնվազն ընկալումների առումով ներկայումս ազդում է։

Միջազգային հանրության ընկալումների մեջ մեկ-երկու դեպքը կարող է չազդել, բայց եթե հետևողական հանդիպումներ լինեն, համայնք կոչվածը այցեր կկատարի, դրա մասին գրքեր կգրվեն ու անկախ մեզնից գործոն կդառնա։ Մեր արտաքին քաղաքականության լոբբինգի հաջող աշխատանքի շնորհիվ կարող է լինել նաև հակառակը»։

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Ն. Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցին։ Նա կիսում է այն կարծիքները, համաձայն որոնց՝ Բրյուսել յան այցը ներքին հարցերով էր պայմանավորված։

«Տպավորություն էր, որ հապշտապ հանդիպումների շարան է, որը պետք էր այս պահին ու արվեց։ Ըստ էության, պատճառն այն էր, որ վերջին շրջանում հանրաքվեի հետ կապված որոշակի անհանգստություններ կան եվրոպական կառույցներում, որոնք կարող են վերածվել ոչ ձեռնտու բանաձևերի։ 

Հաշվի առնելով այդ մտահոգությունները՝ Փաշինյանի կառավարության համար կարևոր է ստանալ արևմտյան, եվրոպական ինստիտուտների «օրհնանքը», որ այնպես չլինի՝ մի օր իրեն նրանք փաստի առաջ կանգնեցնեն հենց այն աշխարհից, որի իդեալներին ու արժեհամակարգին է ձգտում»,-ասաց փորձագետը։

Նա շեշտեց, որ առհասարակ եվրոպական կառույցները կտրուկ ու հապշտապ չեն խոսում, սովորաբար խոսում են դիվանագիտական տողատակերով։

«Մինչ այս արվել են տողատակային քննադատություններ, զուգահեռաբար նշվել է, որ իշխանությունների նպատակները հասկանալի են։ Ըստ էության, եվրոպական մարմինները դեմ չեն ռեֆորմներին, պարզապես շեշտում են օրենքների, Սահմանադրության, իրավունքի ոգուն ու տառին համապատասխան լինելու պահանջը։ Իշխանությունն այդ այցերի շրջանակներում հայտարարում է, թե ընդունում է այդ ոգին ու առաջնորդվում է դրանով։ 

Բայց որոշ դեպքերում այդ ամենը հակասության մեջ է մտնում մեր օրենքների, Սահմանադրության՝ հատկապես զսպումների և հակակշիռների մեխանիզմների տեսանկյունից։ Այդուհանդերձ, կարելի է ասել, մինչ այս պահը իշխանությանը հաջողվել է գոնե չթշնամանալ վերոնշյալ ուղղության հետ, և ինչ-որ ձևով մատուցել սեփական քաղաքականությունը, որովհետև դեռ կոշտ արձագանքներ այդ կողմից չունենք»,-ասաց նա՝ միևնույն ժամանակ չբացառելով ապագայում դրանց հնարավորությունը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME