Հակառակորդը կրակել է Իջևանի ուղղությամբ
SOCIETYԻջևանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցներ են եղել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Իջևանի հատվածում 12-12։30–ին հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։
Մամուլի խոսնակ նշեց նաև, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում. «Հայկական ուղղությամբ նրանք են կրակ բացել: Մեր պատասխան կրակոցներից հետո հակառակորդը լռեցվել է: Բնակավայրերի վրա կրակելը հակասում է մեր մարտավարությանը»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



