Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Յուրահատուկ ամենագնացը. քաղաքացիակա՞ն, թե՞ ռազմական մեքենա

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևի թե ամենահայտնի ամենագնացը, որն, ըստ մասնագետների ու ավտոսիրողների, ավտոմեքենաների մեջ ունի ամենալավ անցողականությունը, Համմերն է։ Այն ունակ է անցնել այնպիսի խոչընդոտներ, որոնք անցնել չի կարող տվյալ դասի ցանկացած տրանսպորտային այլ միջոց։ Իր կարճ պատմության ընթացքում (մոտ մեկ քառորդ դար) Համմերը ներկայացել է ոչ միայն որպես հրաշալի ավտոմոբիլ, այլ նաև որպես կյանքի որոշակի ոճ, որը ասոցացվում է տղամարդկայնության և նշանակալիության հետ։ 

Համմերի պատմությունն սկսվում է նման ռազմական մեքենա ստեղծելու գաղափարից։ Այն հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության նոր անիվային տրանսպորտային միջոցներ ստեղծելու նախագծի մի մասը։ 

Ընդ որում, այնպիսի տրանսպորտային միջոցի, որը ունի մեծ շարժունակություն, հուսալիություն և վերանորոգումից հետո կարող է շարունակել պիտանի լինել շահագործման համար։ Ավտոմեքենան իր անունը ստացել է անգլերենով իր անվանման առաջին տառերից՝ High Mobility Multipurpose Wheeled Vehicl (HMMWV)։ Համառոտ այն կոչել են «համվի», իսկ ավելի ուշ սովորական է դարձել մեզ արդեն հայտնի «համմերը»։ 

Այս ավտոմեքենան բավականին կարճ ժամկետներում (մեկ տարուց էլ պակաս ժամկետում) ստեղծվել է General Motors ընկերությունում։ Առաջին մոդելն անվանվել է HMMWV М998։ Այն ստացվել է շատ հաջողված և բավարարել է Պենտագոնի ներկայացրած բոլոր պահանջները։ 

Ավտոմեքենան ստացվել է շատ պարզ կառավարվող և ունակ իր վրա կրել հետևակի աջակցությունը ապահովող ցանկացած զինատեսակ։ Համմերին մեծ փառք է բերել «Փոթորիկ անապատում» օպերացիան Իրաքում, որտեղ այն հանդես է եկել որպես ԱՄՆ-ի բանակի թեթև զրահավորված տեխնիկա։ 

Աշխարհի բոլոր հեռուստաալիքները ցուցադրել են կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է այդ ամենագնացը հեշտությամբ տեղաշարժվում Պարսից ծոցի ավազներով։ Որպես արդյունք՝ այն ընդգրկված է շատ երկրների սպառազինությունների ցանկում։ 1992 թվականից General Motors ընկերությունը մշակել և սկսել է արտադրել Համմերի քաղաքացիական տարբերակը Hummer H1 անվանումով։ 

Արդյունքում այն մեծ ժողովրդականություն է ձեռք բերել։ Դրան նպաստել է նաև այն փաստը, որ այդ ամենագնացի առաջին տերերից մեկը եղել է Առնոլդ Շվարցենեգերը, և ստացվել է, որ Համմերն արժանի է իսկական տղամարդուն։ Այնուամենայնիվ, անգամ ամերիկացիների համար այդ ամենագնացը շատ թանկ ավտոմեքենա է. նրա գինը տատանվում է 70-85 հազար դոլարի սահմաններում։ Բացի դա, այդ ամենագնացի շահագործումը ևս շատ թանկ է ինչպես պահեստամասերի, այնպես էլ վառելիքի ծախսի տեսակետից։

 Ընդ որում, առաջին տարիներին General Motors-ը ամեն տարի արտադրել է այդ ամենագնացներից մոտ 2 000 հատ, այսինքն՝ այնքան, ինչքան թողարկվում են Ferrary-ի հանրահայտ մոդելները։ Սակայն, չնայած այդ ամենին, ներկայումս էլ այդ ամենագնացը պահանջված է։ 

Ի դեպ, դրանց ամենամեծ սպառողները հանդիսանում են Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը։ Նոր Համմեր գնելը այնքան էլ հեշտ չէ, քանի որ այդ ամենագնացներն ստեղծվում են ըստ պատվերի։ Ընդ որում, սկզբից անհրաժեշտ է մուծել հարյուր տոկոսանոց կանխավճարը, իսկ հետո սպասել, թե երբ կստեղծեն պատվերը։ Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ այդ ամենագնացները առանձնահատուկ են իրենց տեսակի մեջ։

 

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card