Yerevan, 19.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առյուծների տրամադրությունը փոփոխական կլինի․ մարտի 12-ի աստղագուշակը

LIFE

Խոյ։ Լարված ու բարդ օր է, երբ դուք իրար ետևից հիմար սխալներ եք թույլ տալիս: Ցանկալի չէ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը, գործարքներ կնքելը, հատկապես՝ պատասխանատու: Դուք ձգտում եք ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերի: Շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել ազդեցիկ մարդկանց և ավագ սերնդի ազգականների հետ: Աշխատեք գործել շատ զգույշ, նախաձեռնություն հանդես բերեք միայն այն դեպքերում, երբ դրա խիստ անհրաժեշտությունը զգում եք: Կարելի է տնային գործերով զբաղվել, սակայն պետք է ձգտեք խուսափել գերհոգնածությունից:

Ցուլ։ Այսօր դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը․ չափից ավելի շատ բան է ձեզ շեղում, դրա հետ մեկտեղ էլ շատ ժամանակ են խլում անօգուտ խոսակցությունները: Հույս մի դրեք այն բանի վրա, որ ինչ-որ կարևոր բան հնարավոր կլինի քննարկել գործընկերների հետ․ հանդիպումներն անցնում են զարմանալիորեն անարդյունավետ, իսկ եթե անգամ որևէ համաձայնություն ձեռք բերվում էլ է, ապա հետագայում դրանք անպայման պետք է լինում վերանայել: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է մտերիմների հետ շփումների համար: Հնարավոր է մանկության ընկերների հետ անսպասելի հանդիպում:

Երկվորյակներ։ Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում, սակայն դուք չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում մանրուքներին, որոնց վրա ընդհանրապես կարելի էր և ուշադրություն չդարձնել: Խնդիրները, որ այսօր թվում են կարևոր և անլուծելի, շատ շուտով կմոռացվեն, սակայն մինչ այդ դուք կհասցնեք փչացնել ձեր հարաբերությունները մի շարք մարդկանց հետ, ովքեր այդ դժվարություններին նույնպես առնչվում էին: Սա ամենաբարենպաստ օրը չէ կանանց հետ շփվելու համար․ դուք նրանց հանդեպ չափից ավելի պահանջկոտ եք, իսկ նրանք էլ չեն դրսևորում անհրաժեշտ ներողամտություն: 

 

Խեցգետին։ Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք բարեհաջող ձևով դրանք հաղթահարում եք և հասնում առջև դրված նպատակին: Հնարավոր է զգալի առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ առավել կարևոր են թվում: Կծնվեն հիանալի գաղափարներ, որոնք դուք անպայման կիրականացնեք ձեր ընկերների հետ միասին: Կարգավորվում են հարաբերություններն աշխատակիցների հետ, հնարավորություն կա նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Ցանկալի չէ անշարժ գույքի հետ կապված խնդիրներ լուծել, կահույք և կենցաղային տեխնիկա գնել: Հիանալի օր է ռոմանտիկ ժամադրության համար:

Առյուծ։ Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայունությամբ․ ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը՝ դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասցնում դրանք հարթել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ճիշտ է, դրանք աննշան են, սակայն դրանից կորուստը պակաս ցավալի չի դառնում: Հնարավոր է դառնում լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ. դուք հասկանում եք, թե ինչ կարևոր է փոխզիջում գտնելը և գնում եք զիջումների: Գնումներ անելիս պետք չէ ընկնել արտառոց բաների ետևից․ դասականն այսօր ձեզ շատ ավելի է սազում:

Կույս։ Այսօր ստիպված կլինեք տագնապել․ ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ: Օրը հարմար է գիտական գրականություն ընթերցելու, իմացաբանական ֆիլմեր դիտելու համար: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է գնումներ կատարելու համար․ ձեր բոլոր ձեռքբերումները հաջող կլինեն: Արժե հատկապես մեծ ուշադրություն դարձնել վառ, անսովոր իրերի վրա․ ճաշակը ձեզ չի խաբի, և դուք ճիշտ ընտրություն կանեք:

Կշեռք։ Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելն այդքան հեշտ չի լինի, սակայն եթե դուք, այնուամենայնիվ, ջանքեր թափեք, ապա այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք: Օրը հարմար է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար հնարավորություն կստեղծվի նոր գործընկերներ գտնելու արտերկրում: Բարենպաստ օր է հեռավոր ուղևորությունների համար, հատկապես՝ ռոմանտիկ: Լավ կանցնեն և աշխարհիկ միջոցառումները: Հիշեք, որ այսօր ձեր օրգանիզմը հատկապես զգայուն է ալկոհոլի նկատմամբ, այդ իսկ պատճառով հրաժարվեք սպիրտային խմիչքներից:

Կարիճ։ Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի։ Դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերաջպես հասկանում եք իրերի դասավորությունը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, և դուք խելամիտ կլինեք, եթե որոշ ժամանակ զերծ մնաք աշխատակիցների հետ ձեր պատվախնդիր պլաններով կիսվելուց: Օրվա երկրորդ կեսը դասավորվում է համեմատաբար հաջող: Դա հաճելի հանդիպումների, ուրախալի լուրերի, անակնկալների ժամանակահատված է:

Աղեղնավոր։ Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ այսօր ձեզ այցելող ոչ բոլոր գաղափարներն են, որ անմիջապես իրականացվում են: Պետք է զինվել համբերությամբ, դուք կսկսեք գործել այն պահին, երբ կգա դրա համար առավել բարենպաստ պահը: Ցանկալի չէ այսօր գործնական բանակցություններ վարելը, ձեր կարիերային վերաբերող հարցեր քննարկելը: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, ընդ որում՝ բավական զգալի: Դրա հետ մեկտեղ էլ ցանկալի չէ փող պարտք վերցնելը, ավելի լավ է կրճատել ծախսերը: Արժե հետևել ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:

Այծեղջյուր։ Դժվար թե այսօր որևէ բան ձեր կյանքում շրջադարձորեն փոխվի դեպի դրականը, սակայն, այնուամենայնիվ, օրը կանցնի բավական հաճելի: Դուք տրամադրված եք լավատեսորեն, բարյացկամ եք, բաց՝ շփումների համար, և պատահական չէ, որ այդքանից հետո մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Վառ են արտահայտված ձեր լիդերական ունակությունները, և հնարավորություն կունենաք հավաքելու համախոհների խումբ, որոնց հետ համատեղ կկարողանաք իրականացնել ձեր պատվախնդիր ծրագրերը: Օրը հարմար է ազգականների, ընկերների, սիրելի մարդու հետ շփումների համար: Հիանալի օր է ընտանիքի անդամներին հաճելի նվերներ անելու համար:

Ջրհոս։ Օրը դասավորվում է բավական հաջող: Զգուշավորության, ինչպես նաև ցանկացած խնդրի լուծմանը պրակտիկ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ դուք խուսափում եք սխալներից, ոչ մեկի թույլ չեք տալիս ձեզ մոլորեցնել: Ոչ միշտ է հաջողվում արագորեն համաձայնության գալ ղեկավարության հետ, սակայն դուք կարողանում եք անհրաժեշտ համառություն հանդես բերել: Դուք դրական էմոցիաների կարիք ունեք, այդ իսկ պատճառով էլ զվարճալու առիթը բաց չեք թողնում: Այս առումով տեղին կլինեն մերսման կենտրոններն ու սպա-սրահները: Երեկոն հիանալի ժամանակահատված է հին ընկերոջ հետ զբոսնելու համար:

Ձկներ։ Ոչ միանշանակ օր է: Օրվա առաջին կեսին ոչ մի լավ բան ձեզ մոտ չի ստացվում, մի անհաջողությունը հաջորդում է մյուսին, և պատահական չէ, որ ձեռքերը վայր են իջնում, ու գործելու ցանկությունն էլ լիովին վերանում է: Սակայն հերիք է, որ մի քիչ սպասեք, և իրավիճակը շրջադարձորեն կփոխվի: Ողջ պատճառը, իհարկե, բարենպաստ միտումների մեջ է, որոնք աստիճանաբար թափ են հավաքում

Over the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading System