Yerevan, 09.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞ւմ շնորհիվ է ստեղծվել առաջին ստեպլերը

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր հավանաբար թղթերի հետ աշխատող յուրաքանչյուր անձ օգտագործում է ստեպլեր (հայերեն կարելի է անվանել նաև կարիչ), բայց քչերը գիտեն դրա ծագման պատմությունը: Առաջին անգամ ժամանակակից ստեպլերների նմանության գործիք ստեղծել պատվիրել է 18-րդ դարում ապրած ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 15-րդը: 

Այդ սարքի կարիչ մեխերը՝ պայտիկները, զարդարված են եղել արքայական նշանով: Գրագետ մարդկանց թվի աճով պայմանավորված՝ աճել է նաև գրագրությամբ զբաղվող և փաստաթղթերի հետ աշխատող մարդկանց թիվը, և արդյունքում առաջացել է թղթերը իրար կպցնելու անհրաժեշտություն: 19-րդ դարի երկրորդ կեսերին Ջորջ Մաք Գիլլին ստացել է լատունե թերթերը իրար կպցնելու սարքի առաջին արտոնագիրը: 

Շուտով նա արտոնագրել է ևս մեկ նման գյուտ, որն արդեն նախատեսված է եղել թղթի թերթերը կարելու համար, և այդ սարքի անվանումն է եղել «McGill Single Stroke Staple Press» (այստեղից էլ առաջացել է ստեպլեր անվանումը): Սկզբնապես այս սարքի մեջ հնարավոր էր տեղադրել միայն մեկ կարիչ պայտիկ: 

«Ստեպլեր» անվանումը հայտնվել է այդ սարքի հայտնագործումից բավականին ուշ: Մինչև 1909 թվականը թղթի կարիչները կոչվել են այն արտադրող ընկերությունների անուններով (օրինակ ՝ «Hotchkiss») կամ պարզապես կոչվել են «կարիչներ»: 

Ամերիկայի գրասենյակներում այդպիսի սարքեր սկսել են օգտագործվել միայն 1914 թվականից, սակայն դա մասսայական չի եղել: 

Ըստ վիճակագրության, մոտավորապես 500 գրասենյակային աշխատակցի բաժին է ընկել մեկ ստեպլեր: Եվ սա զարմանալի չէ, քանի որ այն ժամանակվա կարիչները բավականին դժվար էր օգտագործել:  

Դրանց մեջ տեղադրվել է միայն մեկ կարիչ պայտիկ, ինչը և մեծ դժվարություններ է առաջացրել: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ հանդիսանում էր ստեպլերների հազվադեպ օգտագործման պատճառը: Այնուհետև 1923 թվականին «Boston Wire Stitcher Co» ընկերությունը ստեղծել և ներկայացրել է ստեպլեր, որի մեջ սոսնձված կարիչ պայտիկների մի ամբողջ ժապավեն է դրվում: 

Օգտագործման դյուրինության առումով դա մրցակից չի ունեցել, ինչն էլ թույլ է տվել այդ արտադրանքին արագորեն նվաճել շուկան: Ժամանակակից մեխանիկական ստեպլերին նման մոդել «Swingline» ընկերությունը սկսել է արտադրել 1930-ականների կեսերից: Սարքը կարիչ պայտիկներով լիցքավորելու համար բավական էր բացել նրա վերին կափարիչը և տեղադրել դրանք: 

Դրանից որոշ ժամանակ անց ստեղծվել են էլեկտրական ստեպլերները, սակայն գրասենյակային աշխատանքների համար սովորաբար բավարարում են նաև մեխանիկական ստեպլերները: 1997 թվականին գյուտարար Քրիստիան Բերգերը հայտնագործել, ապա 1999 թվականին ԱՄՆ-ում արտոնագրել է «առանց կարիչ պայտիկների» ստեպլերը, որի պաշտոնական անվանումն է «Device for mechanically binding documents»: Այս նորագույն ստեպլերի միջոցով հնարավոր է ոչ մեծ քանակի թղթեր կարել հենց թղթից պոկված շերտիկների օգնությամբ: 

Առանց պայտիկների ստեպլերի առավելությունը այն է, որ այն պետք չէ լիցքավորել, չկա ծախսվող կարիչ նյութ, իսկ դրանով կարված թղթերը հեշտ է իրարից առանձնացնել, ընդ որում, դրանից հետո թղթերի վրա մնում է միայն քիչ նկատելի կտրվածք: 

Ոչ կարևոր առավելություն է նաև այն, որ նման կերպ կարված թղթերը չեն գունավորվում մետաղական պայտիկների՝ տարիների ընթացքում ժանգոտվելուց, և, բացի դա, այդ ստեպլերը լրիվ անվտանգ է երեխաների համար:

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh