ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՄԱՐՏԻ)․ Երկրաշարժ՝ նախագահի երդմնակալության ժամանակ
SOCIETYՏՈՆԵՐ
Զամբիա՝ Երիտասարդության օր, Լիտվա՝ Լիտվայի անկախության վերականգնման օր, Տուվալու՝ Համագործակցության օր, Ռուսաստան՝ Թմրամոլության դեմ պայքարի աշխատողների օր, Տաջիկստան՝ Տաջիկական տպագրության օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1666- Ամստերդամում սկսվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը։
1836-Ռուսաստանում ընդունվել է մշակված կանոնադրությունը (պոլոժենիե), որով սահմանվել են հայ եկեղեցու իրավունքներն ու պարտականությունները: Հայկական շրջանները բաժանվել են հոգևոր թեմերի: Կազմվել է 6 թեմ՝ Երևանի, Ղարաբաղի, Վրաստանի, Շամախիի կամ Շիրվանի, Նոր Նախիջևանի ու Բեսարաբիայի և Աստրախանի:
1837- ծնվել է նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը։
1930- ծնվել է քանդակագործ Ռուզան Քյուրքչյանը։
1952- վախճանվել է դերասանուհի Վարդիթեր Ֆելեկյանը։
1965- վախճանվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ Գևորգ Աբովը։
1978- Երևանում կայացել է «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։
1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալազիայի հետ։
2010-Շվեդիայի խորհրդարանը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Բանաձևը ընդունվել է ընդամենը 1 ձայնի առավելությամբ։
ԱՇԽԱՐՀ
1425 մ.թ.ա. -վախճանվել է եգիպտացի փարավոն և զորահրամանատար Թութմոս 3-րդը։ 105- Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացել է թուղթ։
222 -սպանվել է հռոմեական կայսր Հելիոգոբալը (Էլագաբալ)։
1302- Ուիլ յամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։
1544- ծնվել է 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ Տորկվատո Տասսոն։
1702 -լույս է տեսել անգլալեզու «The Daily Courant» օրաթերթի առաջին համարը։
1811- ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս և աստղագետ Ուրբեն Լե Վերիեն։
1811 -Նոտտինհեմում սկսվել է լուդդիտների ապստամբությունը մեքենաների դեմ։
1851- Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայի պրեմիերան։
1864- անգլիական Շեֆիլդում ուժեղ ջրհեղեղի զոհ է դարձել 238 մարդ։
1878 -Ֆրանսիայի ակադեմիայում ցուցադրվել է ֆոնոգրաֆը, բայց հայտնագործությունը անվանվել է շառլատանություն։
1888- ԱՄՆ-ի արևել յան ծովեզրին ձնաբքից զոհվել է 400 մարդ։
1914- վախճանվել է ռուս աշխարհագրագետ, վիճակագիր, հասարակական գործիչ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին։
1918- խորհրդային իշխանությունը Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։
1919 -Վերին Դոնում սկսվել է կազակների ապստամբություն՝ կապված բոլ շևիկների թալանի և կազակների դեմ իրականացվող կարմիր տեռորի հետ։
1921- ծնվել է արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլան։
1931- ԽՍՀՄ-ում արգելվել է Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1952- ծնվել է անգլո-ամերիկյան գրող և դրամատուրգ Դուգլաս Ադամսը։
1955- վախճանվել է շոտլանդացի կենսաբան, բուսաբան, դեղագործ Ալեքսանդր Ֆլեմինգը։
1970 -Պաբլո Պիկասոն իր 800 աշխատանքները նվիրել է Բարսելոնայի թանգարանին։
1983- Պակիստանն իրականացրել է միջուկային զենքի հաջող փորձարկում։
1985 -ԽՄԿԿ կենտկոմի արտահերթ նիստում Միխայիլ Գորբաչովն ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար։
2004- Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 191 մարդ, վիրավորվել է 2000-ը։
2006- վախճանվել է Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչը։
2008- վախճանվել է վրացի բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Կալանաձեն։
2010-Չիլիում նախագահ Սեբաստիան Պինիերայի երդմնակալության ժամանակ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։
2011- Ճապոնիայում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ և ցունամի։



