Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում մարտի 9-ին երեկոյան հաղորդվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպքի մասին, հայտնում է Turan-ը:
Վարակվածները 1966 եւ 1978 թվականներին ծնված Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք վերադարձել են Իրանից:
Պացիենտները գտնվում են հիվանդանոցում եւ պահվում են հատուկ ռեժիմի տակ: Նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Այդպիսով, Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11-ի:
Վարակվածներից մեկի՝ 1938 թվականին ծնված քաղաքացու վիճակը մնում է կայուն ծանր:
Մարտի 6-ին հաղորդվել է, որ Ադրբեջանում կարանտինի մեջ է գտնվում մոտ 500 մարդ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



