ԱՄՆ-ը կշարունակի օգնել Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը կշարունակի ըստ ամենայնի աջակցել Վրաստանին ՆԱՏՕ-ին նրա անդամակցելու հարցում: Այդ մասին, նոյեմբերի 30-ին կայացած ճեպասուլիսի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Թրյուդոն:
«Վրաստանը ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է, որը արժեքավոր ավանդ է ներդնում նրա գործողություններում… ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը: Մենք շարունակում ենք աջակցել եվրատլանտյան ինստիտուտներին, ներառյալ ՆԱՏՕ-ն, ինտեգրվելու Վրաստանի ձգտմանը: Մենք վստահ ենք, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերությունները ունեն բոլոր գործիքները, որոնք ի վերջո կպատրաստեն նրա անդամակցումը»,- ասել է Թրյուդոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
1
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



